Ավտոերթերի ընթացքում 91 անձ է բերման ենթարկվել
Երևանում անհնազանդության ակցիաների ժամանակ այսօր՝ մայիսի 16–ին, ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել 91 անձ։
Ոստիկանությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոերթեր է անցկացրել: Ոստիկանները որոշ հատվածներում կանգնեցրել ու բերման են ենթարկել վարորդներին, նաև մեքենաները տարել են տուգանային հրապարակ:
Մասնավորապես՝ Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը ոստիկանության աշխատակիցներ փակել էին։ «Դուք դրդում եք, որ մենք հանդիպակացը փակենք, դուք հրահանգ եք ստացել, որ երթի դեմն առնեք, բայց մեր դեմը փակ ճամփաներ չեն լինելու, մայոր ջան: Հեսա կբացվի, կտեսնեք: Դուք ոչ պրոֆեսիոնալ եք աշխատում»,– դիմելով ոստիկաններին՝ ասել էր ակցիայի մասնակիցներից մեկը:
Միջադեպ էր գրանցվել Բագրատունյաց պողոտայում, որտեղ ոստիկանները կանգնեցրել էին ավտոերթի մասնակիցներից մեկի ավտոմեքենան, որից հետո ավտոերթի մյուս ավտոմեքենաների վարորդները ևս դուրս էին եկել մեքենաներից:
Ոստիկանները փորձել էին բերման ենթարկել այդ վարորդին: Մի պահ իրավիճակը լարվել էր, սակայն որոշ ժամանակ անց հանդարտվեց, ոստիկանները բերման չենթարկեցին այդ քաղաքացուն: Կարճ ժամանակ անց արդեն ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ավտոերթերի մասնակիցներին։
Բացի այդ, լարված իրավիճակ էր ստեղծվել Հաղթանակի կամրջի վրա, որտեղ ոստիկանները խոչընդոտել էին ավտոերթի ընթացքը, բերման ենթարկեցին վարորդներին, նաև մեքենաներից մի քանիսը տարել էին տուգանային հրապարակ:
Նույնպիսի իրավիճակ էր նաև Մյասնիկյան պողոտայում՝ Նոր Նորքից իջնող կամրջի մոտ: Այստեղ ևս ոստիկանները «անցան գործի» և բերման ենթարկեցին ավտոերթի մասնակիցներին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.