Մտադիր են քրեական գործ հարուցել արցախյան պատերազմների 75-ամյա մասնակցի նկատմամբ
Մտադիր են քրեական գործ հարուցել արցախյան պատերազմների 75-ամյա մասնակից Գեորգի Արետակեսյանի նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Նրան հենց հիմա կալանավորում են, և նրա դեմ քրեական գործ է հարուցվելու»,-հավելեց նա։
Վարդևանյանը նշեց, որ ոստիկանությունը հանցավոր գործողություններ է կատարում, իսկ միջազգային հանրությունը լռում է։
«Ավտոերթը հավաքների իրավունքը իրացնելու դրսևորում է, ուստի ոստիկանությունն իրավունք չունի միջամտելու, առավել ևս ուժ կիրառելու։ Անգամ հեծանիվով վազքի մասնակցի նկատմամբ վեց ոստիկան անմիջապես ուժ են կիրառել։ Կան ոստիկաններ, որոնք կապ չունեն ոստիկանի պատվի հետ։ Նրանք կպատժվեն»,-ընդգծեց նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.