Իշխան Սաղաթելյան․ Ոստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկվել
«Ոստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին բերման ենթարկված ցուցարարների թիվն այնքան մեծ է, որ բաժանմունքներում այլևս տեղ չկա։ Մեր քաղաքացիներին ավտոբուսներով տեղից տեղ են տանում՝ այդպես էլ չիմանալով, թե վերջիվերջո որ բաժանմունքում նրանց կարող են ընդունել։ Ավելին, տեղեկություններ կան արդեն այն մասին, որ քաղաքի ոչ բանուկ փողոցներում ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին։ Սա աննախադեպ երևույթ է։
Մինչդեռ նրանք, ում համար տեղ է գտնվել ոստիկանական բաժանմունքներում, հենց տեղում մեծ ցույցեր են կազմակերպել։ Երևանի բոլոր բաժանմունքների պատուհաններից, ինչպես նաև ոստիկանական ավտոբուսներից լսվում են «Առանց Նիկոլ Հայաստան» և «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներ։ Ասել է թե՝ ցույցերի մի մասը տեղափոխվել են ոստիկանության բաժանմունքներ։
Կեցցե՛ք,արժանապատի՛վ հայրեր, այս շարժումը անկասելի է, Ձեր հաղթանակը՝ անխուսափելի»։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 06:42
Государственный департамент США в воскресенье заявил, что приветствовал бы любое решение о продлении однодневного пасхального перемирия, объявленного президентом России Владимиром Путиным, несмотря на то, что ранее Кремль заявлял, что приказа о таком продлении не поступало, сообщает Reuters.
-
2025-04-21 06:40
Заместитель министра иностранных дел Ирана по правовым вопросам Казем Гарибабади, который является членом иранской переговорной группы, заявил, что в переговорах с Соединенными Штатами обогащение урана является красной линией для Ирана, передает Mehr.
-
2025-04-21 06:38
Власти Украины потребовали от американского телеканала Fox News извиниться за обозначение Киева как российского города во время трансляции пасхальной литургии.
-
2025-04-21 06:34
Израильская полиция угрожала христианам, пытавшимся отметить Пасху, напав на них у Храма Гроба Господня в Восточном Иерусалиме, сообщает телеканал Al Jazeera.