Էդուարդ Շարմազանով․ Փաշինյանը պատերազմի, մահերի խորհրդանիշ է
Ակցիաներ ենք իրականացնում ոչ միայն կենտրոնում, այլև մայրաքաղաքի տարբեր հատվածներում. նպատակը մեկն է, որ կապիտուլյանտ իշխանությունը հեռանա ու պետք է հեռանա: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Երևանում անհնազանդության ակցիաների ժամանակ նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ոստիկանության գործողությունները հակաօրինական են։ Դրա մասին խոսել են նաև իրավապաշտպանները։ Դա խոսում է մեկ բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է։ Երեկվա դեպքերն էլ ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է, չունի իշխանություն, պախկված է ոստիկանության հետևում։ Բիրտ ուժը դա թուլության նշան է։ Զարմանալին այն է՝ մարդը, որն ամբողջ կյանքում եղել է ոստիկանությանը դեմ, այսօր փորձում է ոստիկանությունը սարքել իր նոքյարը:
Այս պայքարը մեկ ամսվա վաղեմություն չունի, սա չորս տարվա պայքար է, պարզապես այն ժամանակ երեք հոգով էինք, հետո դարձանք 13, հետո՝ 103 հոգի, հիմա արդեն հազարներ ենք։ Պայքարը չպետք է լինի հովհարային անջատումներով։ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի իշխանությունում, այդ մարդը տանուլ է տվել ամեն ինչ։ Ինքը պատերազմի խորհրդանիշ է, մահերի խորհրդանիշ է, տարածքները տալու խորհրդանիշ է»,- ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.
-
2025-06-06 05:20
Мои полномочия на посту исполнительного директора Всеармянского фонда «Айастан» завершились в связи с переходом на дипломатическую службу. Об этом написал на своей странице в Facebook Айкак Аршамян.