11.30-ին դադարեցվել են անհնազանդության ակցիաները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին, որոնք առավոտվանից դուրս եկան փողոց, փաստեցին, որ իրենք են այլևս իրադրության տերը. Մենք առավոտյան ժամը 8-ից մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակում ենք բողոքի, անհնազանդության լայնամասշտաբ ակցիաները: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Նիկոլը Հայաստանում չունի իշխանություն, իսկ ոստիկանական բիրտ ուժը չի կարող ճնշել ժողովրդին: Մեր հայրենակիցներն այսօր ապացուցեցին, որ երկրում երկիշխանություն է հաստատված, իրենք են որոշում՝ որ փողոցը պետք է փակվի և ինչ ժամանակով: Ես համարում եմ, որ այսօր մենք լիարժեք մեր առջև դրված խնդիրը իրականացրել ենք: Ժամը 08.00-ից քաղաքի երթևեկությունը կաթվածահար է, փողոցները շարունակում են շրջափակված մնալ: Մեր հայրենակիցները դուրս են եկել փողոց և տեր են կանգնում իրենց իրավունքներին:
Ես առաջարկում եմ 11.30-ին դադարեցնել անհնազանդության ակցիաները, մենք մեր առջև դրած խնդիրը լիարժեք կատարել ենք»,-հայտարարեց Սաղաթելյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօրվա ակցիաներից ունեն մի քանի հարյուր բերման ենթարկվածներ, ոստիկանության բաժանմունքներում տեղ չկա:
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալու է հանրահավաք, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.