Последние новости

Զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը, նրանց ձեռքին կան զոհված զինծառայողների նկարները։

 

Այսօր դատախազի չներկայանալու պատճառով Փաշինյանի դեմ գործ հարուցելու հերթական դատական նիստը չի կայացել: Դատավորը հայտարարել է, որ ինքը ծանուցել է դատախազին:

Նշենք, որ այդ դատական նիստով զոհվածների հարազատները գործում պետք է ներգրավվեին որպես տուժողներ: Ծնողները կասկածներ ունեն, որ նիստը դիտավորյալ ձգձգում են:

«Մենք վրդովմունքից դուրս ենք եկել փողոց, փակել ենք փողոցը՝ պահանջելով, որ գան, մեր բոլոր հարցերին պատասխան տան, ոչ թե սպասենք մայիսի 19-ին ժամը 1-ին»,-ասաց զոհվածի հարազատներից Անահիտ Մանասյանը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ