«Փաստ». ՎԱԽԵՑԱԾ ՔՊԱԿԱՆՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ է՝ իշխանական կուլիսներում ձևավորված անհանգիստ մթնոլորտը իշխանական դերակատարներին հանգիստ չի տալիս. «Փաստ» թերթի տեղեկություններով, թեժ քննարկումներն ու անգամ վեճերը վերջին ժամանակներում մշտական են ՔՊ-ում տարբեր հանդիպումների ժամանակ։
Ոմանք այդ հանդիպումների ընթացքում փորձում են իրենք իրենց «դուխ տալ», թե ամեն բան նորմալ է, փողոցային շարժումը շուտով կմարի, ոմանք հարցը ոստիկանական ուժով լուծելու կողմնակից են։
«Փաստ» թերթի իշխանական աղբյուրը հայտնում է, որ սկզբից ներսում մեծաքանակ առաջարկներ են մշակվել, թե ինչպես լուծել ներքաղաքական խնդիրը, բայց վերջին օրերին հասկացել են, որ հանրահավաքների ու երթերի թափը չի նվազում և գործընթացները հետ «ֆռացնել» չի լինի:
Ավելին, կարծիք կա, որ այդ անկասելի ընթացքը այլևս առանց բախումների, կամ, ինչպես իշխանության ներսում են ասում, «անարյուն» կանգնեցնել չի ստացվի։ Քիչ չեն նրանք, ովքեր որպես միակ «ելք» տեսնում են հենց ուժային բիրտ գործողությունները: Սակայն, մեր տեղեկություններով, շատերը վստահ են, որ նման «ելքը» էլ ավելի կմոտիվացնի հասարակությանը։ Ի դեպ, մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ վախեցած քպականները հիմնականում մեղադրում են վարչապետին և իրավապահ համակարգին, որ չեն կարողացել «բնում խեղդել» փողոցային շարժումը, որը ներքաղաքականից գնալով դառնում է ազգային-ազատագրական»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: