Последние новости

Զախարովա․ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ չեզոքությունից հրաժարվելն արձակում է Ռուսաստանի ձեռքերը

Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Վաշինգտոնի ճնշման ներքո ռազմական բլոկներին միանալուց հրաժարվելն արձակում է Ռուսաստանի ձեռքերը։ Այս մասին երեքշաբթի Solovyov LIVE հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այն, ինչ Վաշինգտոնի ճնշման ներքո այժմ անում են Ֆինլանդիան և Շվեդիան, իսկ իրականում ոչ թե նրանց ժողովուրդները, այլ՝ քաղաքական ուժերը, արձակում է Ռուսաստանի ձեռքերը,- ասել է դիվանագետը:- Այսօր Վաշինգտոնը, ճնշման ներքո ստիպելով այդ երկրներին, որոնք տասնամյակներ շարունակ չեզոք քաղաքականություն են վարել, չմիանալ ռազմական բլոկներին, ստիպելով փոխել իրենց ռազմավարական ուղղությունն ու կուրսը, արձակել է մեր ձեռքերը», տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ