Последние новости

ՊԱՏԻՎՆ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԿՅԱՆՔ

Ո՞րն է ավելի կարևոր. կյանքը, թե՞ պատիվը: Եթե յուրաքանչյուր մարդու համար այդ տանջալի երկընտրանքը միշտ գոյություն ունի, ապա ժողովրդի, ազգի պարագայում այն պարզապես չկա. նվաստացումը նրանց համար նշանակում է մահ, կործանում։ Ազգի համար հենց պատիվն է նշանակում կյանք։ Իսկ եթե ազգը պատիվ չունի, նա ի՞նչ է։ Այո, նա ոչինչ է։

Մարդկանց ազգի է միավորում բնավ ոչ նյութական հարմարավետության ձգտումը, որին միշտ ավելի հեշտ է հասնել միայնակ, մշտապես միանալով ուժեղագույնին և լքելով նրան ամեն անգամ, երբ սկսում է կորցնել իր հզորությունը: Մարդկանց ազգի է միավորում նախևառաջ ձգտումը՝ ձեռք բերելու կամ պահպանելու պատկանելությունն ինչ-որ հիասքանչ, երկրպագելի և անմահ, կամ գոնե տևական, իրենց անձնական գոյությունից դուրս շարունակվող երևույթի:

Փաշինյանի իշխանությունը զրկում է մեզ այդ ամենից, նրան խորթ է «պատիվ» բուն հասկացությունը։ Բայց մեր ազգի համար, ինչպեսև մյուս բոլորի, կրկնենք, հենց պատիվն է կյանքը։ Ազգային նվաստացումներն ավելի ցավագին են վերապրվում, քան անձնականը։ Անձնական նվաստացումը կարող է փոխհատուցվել տարբեր միջոցներով, ասենք՝ ընտանիքի կամ ընկերների միջավայրում: Իսկ ազգային նվաստացումը փոխհատուցել ոչ մի բանով հնարավոր չէ։ Ազգային զգացումը կարող է լինել կա՛մ անկաշառ, կա՛մ չլինել։

Քանի դեռ Փաշինյանն ու իր ոհմակը պահպանում են իշխանությունը, ազգային արժանապատվության վերականգնումն անհնար է։ Ուստի նրանց պետք է վռնդել հնարավորինս շուտ։ Ի՞նչ տեղի կունենա մեզ հետ, եթե նրանք մնան: Ոչ, մենք չենք անհետանա երկրի երեսից, բայց...

Ամերիկացի գրող Կուրտ Վոննեգուտը մի վեպ ունի՝ «Գալապագոս» վերնագրով։ Զբոսաշրջային ջերմանավը աղետի է ենթարկվում Գալապագոսյան կղզիների խութերի վրա։ Այդ ամայի վայրեր չի այցելում ոչ մի նավ, ուղևորներն ու անձնակազմը դատապարտված են մահանալ լերկ քարերի և մաշկոտանիների մեջ։ Բայց նրանք չեն մահանում, այլ միայն այլակերպվում են, ենթարկվում մուտացիայի։ Մոտ հարյուր տարի անց նրանց ժառանգներն արդեն մաշկաթաթեր ունեն, և նրանք սողում են ափ, որտեղ հավաքվում են շրջանաձև, ըմբոշխնում հազվադեպ ջերմացնող արեգակն ու զվարթ ծիծաղում, եթե ինչ-որ մեկը տռում է (կներեք, իհարկե, բայց այդպես է նկարագրում ամերիկացին): Ահա թե ինչ ապագա է մեզ սպասում, եթե այս չարքերը մնան իշխանության ղեկին։

Մեր սքանչելի երկիրը, որը լի է տաղանդավոր, խելացի և ազնիվ մարդկանցով, արդեն այսօր աչքներիս առաջ դառնում է գնալով ավելի ապաշնորհ, ավելի հիմար ու անազնիվ, և մի քանի տարի անց բոլորը հարց են տալու իրենք իրենց, ինչպես մոլագարը օրգիայից հետո. այս ի՞նչ արեցինք։ Միթե այդ մենք էինք։

Փաշինյանի իշխանության ռազմավարությունը իր, այսպես ասած, առանցքային ձևով ձևակերպված է, իհարկե, բնավ ոչ այսօր. «Մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ», չէ՞ որ դա Լյուդովիկոս XV թագավորն է ասել, երբ նրան տեղեկացրել են Ռոսբախի ճակատամարտում ֆրանսիական բանակի պարտության մասին։ Սակայն, եթե արդար դատենք, նա էլ բնավ առաջինը չէր այդ ձևակերպման առումով, քանզի Հին Հռոմի կայսր Տիբերիոսը արտահայտվել է ոչ պակաս նրբագեղ. «Իմ մահից հետո՝ թեկուզ կրակը լափի երկիրը»։ Հետևել, թե ինչպես է իշխանությունը գործնականում իրականացնում իր ռազմավարությունը, եթե անգամ հետաքրքիր է, ապա բացառապես՝ կլինիկական տեսանկյունից։

Երբ խոսում են ազգի պատիվը վերականգնելու անհրաժեշտությունից, առաջին հերթին մտածում ես այն նվաստացումների մասին, որոնց այսօր ենթարկվում է Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, այն մասին, որ մեր երկրի միջազգային հեղինակությունն ընկել է պլինթուսից էլ ցած, և աշխարհը երես է շրջել մեզանից։

ԲԱՅՑ ԿԱ ԵՎՍ ՄԵԿ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔ։ Մի՞թե կարող են ազգն ու ժողովուրդը խոսել պատվի և արժանապատվության մասին, եթե ապրում են բռնապետական ռեժիմի պայմաններում։ Ոչ, իհարկե, քանզի դա ոչ պակաս նվաստացում է։ Իսկ այն, որ Նիկոլը նպատակաուղղված և հետևողականորեն բռնապետություն է հաստատում երկրում, առավել քան ակնհայտ է։ Մնում է միայն օրինականացնել փաստացի իրավիճակը. այդպես է de facto, կդառնա de iure։

Հայաստանում բռնապետական ռեժիմի հաստատման մասին է վկայում քաղբանտարկյալների օրեցօր ավելացող թիվը։ Վերցնենք, թեկուզ, Ավետիք Չալաբյանի կալանավորման հետ կապված պատմությունը։ Ինչպես նշում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը. «Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը տեղի են ունեցել ակնհայտ սադրող ձայնագրության հիման վրա, որի ապացուցողական նշանակությունը և թույլատրելիությունը խիստ կասկածների տեղիք են տալիս: Ընդ որում, նա երկու ամսով կալանավորվել է Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով նախատեսված արարքի համար, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու: Հետևաբար, Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»։

Տեղի ունեցող ամենին բավական դիպուկ գնահատական է տվել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը. «Հայաստանում արդարադատության մակարդակը աբսուրդի է հասել, դատարանների անկախությունը ոչնչացվել է. գրեթե նույն օրը՝ Չալաբյանին կալանավորելիս, մերժվում է հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդությունը: Օրվա իշխանությունները ֆետիշացնում են կալանքը. դասական բռնապետությանը բնորոշ վարքագիծ է»։

Հավելենք, որ այն հոդվածների գերակշիռ մասը, որոնցով հետապնդվում են ռեժիմի ընդդիմախոսները, իշխանությունների կողմից Քրեական օրենսգիրք են մտցվել վերջին ժամանակներս, և տեղնուտեղն էլ սկսվել է դրանց լայնամասշտաբ կիրառումը։ Իսկ դուք ասում եք՝ դանդաղ են լուծվում հարցերն իշխանության կողմից… Նայած թե որ հարցերը։ Այլ երկրներում իրերի նման դրվածքը կնշանակեր շիզոֆրենիա. մեր անդաստաններում դա է առողջ դատողության բնորոշիչը։ 1930-ականներին դա կոչվում էր «ազնիվ մարդը վախենալու բան չունի»։

Իսկ մի՞թե բռնապետության հաստատման մասին չեն վկայում ոստիկանության վայրագություններն ու սանձարձակ կամայականությունը բողոքի խաղաղ ակցիաներին մասնակցող քաղաքացիների նկատմամբ։ Բանն այնտեղ է հասել, որ ոստիկանության ապօրինի գործողությունները քննադատել են ԱՄՆ Պետդեպարտամենտն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։ Մասնավորապես, Freedom House-ի հայտարարության մեջ ասվում է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում բողոքի ցույցերի ժամանակ լրագրողների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների նկատմամբ բռնություններով։ Կոչ ենք անում ոստիկանությանը՝ զերծ մնալ անհամաչափ ուժ կիրառելուց»:

Իսկ չէ՞ որ մինչ այդ Փաշինյանի ռեժիմի գործողություններին Արևմուտքում վերաբերվում էին առավել քան բարեհաճորեն։ «Երկակի չափանիշ» արտահայտությունը հորինել են համեմատաբար վերջերս, իսկ նախկինում համապատասխան երևույթը բնորոշելու համար օգտագործել են աստվածաշնչան համարժեք դարձվածաբանությունը։ Փարիսեցիությունը, որը մեր արևմտյան ընկերների օրգանական հատկանիշն է, արտահայտվում է հաճախ մժեղը քամելու, իսկ ուղտը կուլ տալու կարողությամբ. կախված հանգամանքներից։

Բայց Նիկոլն այս ամենի հետ, բնականաբար, ոչ մի կապ չունի։ Իրավապահ համակարգը մեզանում գործում է բացարձակ անկախ, և նույնիսկ Փաշինյանը չի կարող հրամաններ տալ նրան։ Գրեթե ինչպես Ստալինի օրոք։ Երբ Մոլոտովը գանգատվեց առաջնորդին՝ իր կնոջ ձերբակալության առնչությամբ, Ստալինը վշտացած արտասանեց. «Դա ախր այնպիսի կազմակերպություն է, որն ինձ մոտ էլ կարող է խուզարկություն անցկացնել առանց նախազգուշացման»:

Բռնապետության հաստատման մասին է վկայում նաև այն, որ իշխանությունները բացարձակապես թքած ունեն քաղաքացիների կարծիքի վրա։ Օրինակ, օրերս Փաշինյանը, տանջվելով այն զգացողությունից, որ բավարար չափով չի ուրախացրել վանաձորցիներին՝ Հայաստանի երրորդ քաղաքի օրինականորեն ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կալանավորումով, նրա ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Արկադի Փելեշյանին՝ «Ակա» մականունով։ Նույն այն Փելեշյանին, որը ժամանակին դատապարտվել է խուլիգանության համար, իսկ 2016-ին ծեծել է քահանային այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է օգնել իրեն ընտրությունների ժամանակ։

Իսկ դատվածություն ունեցող և այդ փաստը երկար ժամանակ թաքցնող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մի քանի օր առաջ իր թիկնապահների հետ միասին ծեծի է ենթարկել ռազմական ոստիկանության աշխատակցի՝ Պաշտպանության նախարարության շենքի դիմաց, ոստիկանական պահախմբի համար նախատեսված պահակակետում։

Թե ինչ են մտածում այս ամենի վերաբերյալ քաղաքացիները, իշխանությունները թքած ունեն։ Այս իշխանությունը նախկինում էլ թքած է ունեցել հասարակական կարծիքի վրա, իսկ հիմա, ասում են, պատրաստվում է կանոնակարգել դա հատուկ օրենքով։ Թքի քանակը, թքի որակը... Դուք, իհարկե, հասկանում եք, որ կատակում եմ։ Թե՞ չեմ կատակում։

Ոչ, համաքաղաքացիներ, այս իշխանությունից անհրաժեշտ է ազատվել։ Նա ապականում է բառացիորեն այն ամենը, ինչին դիպչում է, ինչի մասին խոսում և նույնիսկ լռում է։ Այս իշխանության օրոք մեր ազգը երբեք չի վերականգնի իր պատիվը։ Իսկ պատիվն ազգի համար հենց կյանքն է։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БАНДИТЫ В ПОГОНАХ И БЕЗ ПОГОН
    2025-06-04 10:42

    "Мальчик плачет - шарик улетел". Мальчик - это, сограждане, ваш покорный слуга. Накануне я горько плакал, узнав, что начальник полиции, заместитель министра внутренних дел, генерал-майор Арам Ованнисян освобожден от должности. Ведь полиция без "Мясника", как прозвали этого любителя хашламы и кебабов после бесчисленных зверств разноцветных беретов по отношению к мирным гражданам, все равно что мазохист без садизма - все то же, но удовольствия в два раза меньше.

  • НАЦИЯ РЯДОМ С ЦЕРКОВЬЮ
    2025-06-04 09:36

    Наблюдая за хамским поведением Пашиняна по отношению к Армянской Апостольской Церкви, слушая и читая его кощунственные и святотатственные заявления и оценки, некоторые наши сограждане искренне удивляются: как все-таки этот Никол сильно изменился! Ведь он в свое время молился в храмах, цитировал Новый Завет... А сегодня невзрачные семена ненависти к Церкви проросли в его чувствительной душе с безудержным тропическим буйством. Что это с ним?

  • МАНИПУЛЯТОРЫ
    2025-05-31 10:28

    Обнаружив, что никакого государства она построить не может, поскольку строить что бы то ни было органически не способна, власть Пашиняна самозабвенно занимается тем, что умеет делать хорошо: манипулировать сознанием граждан. Это одно из основных ее оружий. Само слово "манипуляция" имеет корнем латинское слово manus - рука (manipulus - пригоршня, горсть, от manus и ple - наполнять). Отсюда произошло и современное переносное значение слова: ловкое обращение с людьми как с объектами, вещами.

  • ХУЛИГАНСТВО ИЛИ ПСИХИЧЕСКОЕ РАССТРОЙСТВО?
    2025-05-30 13:10

    Такого падения репутации власти, как сегодня в Армении, не было давно или никогда. Будто климат синхронно меняется в природе и в политике: такой температуры неприятия не фиксировалось за всю историю наблюдений - горит еще не все, но дышать уже практически невозможно. Положение крайне катастрофично: чем короче его описывать, тем мрачнее получится картина. Армения, так сказать, окончательно созрела. Ее политику сегодня определяют психически неоднозначные личности и их такие же неоднозначные заявления и действия. Сумасшествие? Да, но что-то уж больно организованное сумасшествие, вам не кажется?

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ