Ոստիկանական ավտոբուսի վարորդը բացեց դուռն ու բերման ենթարկվածներին դուրս թողեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Դիմադրություն» շարժումը շարունակում է խաղաղ անհնազանդության ակցիանեը Երևանում, իսկ ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել քաղաքացիներին։
Քիչ առաջ բերման ենթարկվեցին «Հայրենիք» կուսակցության անդամներ Սոս Հակոբյանը, Արսեն Բաբայանը, Խաչիկ Գալստյանը, Գևորգ Գրիգորյանը ու մի խումբ այլ քաղաքացիներ։
Բերման ենթարկվածների թվում է նաև Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմ Վանեցյանը։
Բերման ենթարկվածները ոստիկանական ավտոբուսում վանկարկում էին «Նիկո՛լ, դավաճան», «Առանց թուրքի Հայաստան», ապա սկսեցին երգել «Գինի լից» երգը։
Ճանապարհին քաղաքացիները փակել էին ոստիկանական ավտոբուսի դիմացը, ինչից հետո վարորդը բացեց ավտոբուսի դուռն ու բերման ենթարկվածները դուրս եկան ոստիկանական մեքենայից։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սևակ-Ռուբինյանց խաչմերուկը և այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.