Մինչև կեսօր բերման են ենթարկվել անհնազանդության ակցիաների 352 մասնակիցներ
Այսօր առավոտից, ժամը 12։00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 352 քաղաքացիներ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ժամը 10։00-ի դրությամբ բերման ենթարկված քաղաքացիների պաշտոնական թիվը 277 էր։
Ընդդիմության առաջնորդների տվյալներով, սակայն, նրանց թիվն արդեն հասնում է մի քանի հարյուրի։
Նշենք, որ, ըստ բերման ենթարկվածների հայտնած տեղեկությունների, Երևանի փողոցներից ակցիաների մասնակիցներին տեղափոխում են ոչ միայն մայրաքաղաքի, այլև հարակից մարզերի` Արտաշատի, Աբովյանի և Հրազդանի բաժիններ ոստիկանական բաժանմունքներ:
Մայիսի 17-ին այս տեղեկությունները հաստատել էր նաև ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։ Երեկոյան հրապարակած տեղեկատվության մեջ նա նշել էր, որ բերման ենթարկվածների մի մասին տեղափոխել են Արարատի մարզի Մասիս և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բաժիններ։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, երեկ Երևանում բերման է ենթարկվել 417 քաղաքացի, ընդդիմության հայտնած տվյալներով` շուրջ 600։
Հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր վաղ առավոտից սկսել է անհնազանդության ակցիանները` Երևանի տարբեր փողոցներում երթևեկությունը կաթվածահար անելով։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։ Մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.