Իշխան Սաղաթելյան․ Ոստիկանուքյունը հատում է բոլոր կարմիր գծերը
Ապօրինությունների ծավալն ու չափն աննախադեպ է, բռնի և անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիների, պատգամավորների նկատմամբ, բոլոր կարմիր գծերը հատում են։ Ֆրանսիայի հրապարակում ճեպազրույցի ժամանակ նշեց «Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ոստիկանության այսօրվա գործողություններին։
«Դուք ամեն երեկո տեսնում եք ՔՊ-ական պատգամավորների կոչը, հորդորը և սպառնալիքը ոստիկանությանը։ Մե՛կ շողոքորթում են, մե՛կ սպառնում, մե՛կ պարգևավճար տալիս։ Հայտնի է, որ երեկ ոստիկանության ամբողջ համակարգը պարգևավճար է ստացել, տեղեկություններ կան, որ ագրեսիվները և ակնհայտ ապօրինություններ գործողները նաև այլ տեղերից՝ որոշ օլիգարխների կողմից են ֆինանսավորվում։ Եթե իրենց թվում է, որ հանուն պարգևավճարի կարողանալու են այդքան քրեական հոդվածներ շալակել և անպատիժ մնալ, սխալվում են»,- նշեց Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ ապօրինություններով աչքի ընկած բոլոր ոստիկանները պատասխանատվության են ենթարկվելու։ Նրա խոսքով՝ այն, թե քանի օր ոստիկանությունը կկարողանա պահել Փաշինյանի իշխանությունը, կախված է ժողովրդից։ Սաղաթելյանը կոչ արեց ոստիկաններին՝ չենթարկվել ապօրինի հրամաններին։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների համար կարող են զրկել մանդատից, Սաղաթելյանը նշեց՝ իրենք ավելի կարևոր մանդատ ունեն՝ ժողովրդինը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: