Последние новости

Օկուպացված հայկական Շուշիյում տներն ադրբեջանցիներով կբնակեցվեն

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են բնակեցնել օկուպացված հայկական Շուշի քաղաքը։

Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը հայտնել է, որ պատրաստվել է Շուշի քաղաքի նոր գլխավոր հատակագիծ, քաղաքում նախատեսվում է 20-25 հազար մարդ բնակեցնել, հայտնում է АПА-ն։ Այդին Քերիմովը նշել է, որ մարդկանց բնակեցնելու համար նախատեսվում է 24 շենքի կառուցում։

Քանի որ ակնհայտ է, որ 24 շենքում հնարավոր չի լինի 25 հազար մարդ տեղավորել, խոսքը հայերի կողմից լքված տներում ադրբեջանցիների բնակեցման մասին է, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ