Financial Times․ Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը
Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի քննարկումը։ Տեղեկությունը հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։
Ինչպես պնդում է պարբերականը, ՆԱՏՕ-ի դեսպաններն այսօր հանդիպել են հայտն անհապաղ դիտարկելու համար քննարկումներ սկսելու նպատակով, բայց Անկարայի ներկայացուցիչներն արգելափակել են նախաձեռնությունը:
«Այս արգելափակումից հետո կասկածի տակ է դրվում դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ասածը, թե ՆԱՏՕ-ն առաջին փուլին հավանություն կտա մեկ-երկու շաբաթվա ընթացքում։ Դիվանագետները ստիպված կլինեն մի քանի օրվա ընթացքում ծանր բանակցություններ անցկացնել», - գրում է FT-ն։
Նշենք, որ կանոնադրության համաձայն` հայտը պետք է վավերացնեն ՆԱՏՕ-ի բոլոր 30 գործող անդամները, սակայն գործընթացը կարող է սկսվել միայն այն դեպքում, եթե դաշինքը անդամակցության մասին արձանագրություն կազմի և պաշտոնապես հրավիրի Շվեդիային ու Ֆինլանդիային:
Ըստ լրատվամիջոցի` ՆԱՏՕ-ում հրաժարվել են մեկնաբանել իրադրությունը՝ հղում անելով Ստոլտենբերգի հայտարարություններին, թե պետք է հաշվի առնել բոլոր դաշնակիցների անվտանգության շահերն ու բոլոր հարցերը մշակելու վճռականությունը և շուտափույթ լուծման հասնել։Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի վերաբերյալ դրական եզրակացության դիմաց Թուրքիան պնդում է, որ վերադառնա F-35-ի օդաչուների պատրաստման ծրագրին, իսկ ռուսական C-400-ի ձեռքբերման պատժամիջոցների սահմանափակումները չեղյալ հայտարարվեն:
Բացի այդ, թուրքական կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների տվյալներով` Անկարան պահանջում է, որ Ստոկհոլմը և Հելսինկին հրապարակավ դատապարտեն քրդական կազմավորումներին և ահաբեկչական կազմակերպություն ճանաչեն Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: Անկարան ցանկանում է նաև, որ այդ երկրները չեղյալ հայտարարեն զենքի մատակարարման սահմանափակումները։
Հիշեցնենք` 2019 թվականին, երբ Թուրքիա ներխուժեց Սիրիա, Ֆինլանդիան ու Շվեդիան Թուրքիային զենք մատակարարելու էմբարգո սահմանեցին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 05:29
Республика Армения не готова к реализации процессов против "Электрических сетей Армении", не располагает соответствующими инструментами для этого и, скорее всего, проиграет арбитражный суд. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил специалист по международным правовым вопросам, адвокат Ара КАЗАРЯН.
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.