Իշխան Սաղաթելյան․ Էդ մանդատներն իրենց հոր տնից չեն տվել, որ հիմա էլ զրկեն դրանից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իրենց թվում է, որ պատգամավորի մանդատները մեզ համար ընդհանրապես նշանակություն ունեն. ի տարբերություն իրենց, մեր կյանքի նպատակը դա չի: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե մտադիր են նստաշրջանի ավարտին քննարկել նստաշրջանի կեսից ավելին բացակայած պատգամավորներին մանդատից զրկելու հարցը, ինչը նախատեսված է ԱԺ կանոնակարգ օրենքով:
«Մենք շատը հստակ ասել ենք, որ ունենք քաղաքական օրակարգ, մենք այդ մանդատն ստացել ենք մեր ժողովրդի ու պետության շահը սպասարկելու համար: Այսօր դա փողոցում է, խնդիրները հստակ ձևակերպված են և մենք ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով: Մենք այսօր փողոցում ենք և շարունակում ենք անհնազանդության բողոքի ակցիաները՝ կազմակերպելով ժողովրդի հանրային ճնշումը և այս ճանապարհով հեռացնելու իշխանությանը»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է միասնական բոլորով դնեք մանդատները, Սաղաթելյանը պատասխանեց. «Մենք դա չենք քննարկում, որովհետև դա այնքան երկրորդական է, իրենք պետք է մտածեն ընդհանրապես իրենց քաղաքական կարիերայի, իրենց վաղվա օրվա մասին, իրենք պետք է մտածեն իրենց մանդատների մասին: Իրենք չեն կարող, մանդատներն իրենց հոր տնից չեն տվել, որ մի հատ էլ զրկեն: Իրենք չեն հասկանում ու չեն տիրապետում իրավիճակին:
Իրենք փորձում են քաղաքական ճնշում բանեցնել ու մտածում են, որ դա կարող է մեզ վրա ազդել, բայց իրենք իրոք չեն տիրապետում իրավիճակին»:
Անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, ըստ որի իշխանությունները մտածում են արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է լուծման ճանապարհներ գտնել, բայց այդ ճանապարհը մեկն է՝ Նիկոլի հրաժարկան, ուրիշ լուծում չկա»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.
-
2025-07-05 14:30
Самая большая опасность, которой следует опасаться, — это стремительная радикализация общественных настроений. В независимой Армении всегда были периоды обострения той или иной степени, и всегда это заканчивалось трагедией. Но это - беспрецедентная атмосфера: для всех мыслящих людей, во власти или вне ее, для тех, кто «не занимается политикой», постоянных наблюдателей и общественных активистов это должно настораживать. Ничего хорошего в этом нет. Ничего здорового. Бойтесь этого.