Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստը
Հայաստանը պատրաստ է ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել։ Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ–ԵՄ Գործընկերության խորհրդի 4-րդ նիստի ժամանակ խորհուրդն ի գիտություն է ընդունել Հայաստանի պատրաստակամությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նիստն առաջինն է 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելուց հետո:
Նիստի ընթացքում ԵՄ-ն արձանագրել է Վիզաների դյուրացման համաձայնագրի և Ռեադմիսիայի համաձայնագրերի՝ ընդհանուր առմամբ հաջող իրականացումը և առաջարկել Հայաստանին շարունակել ջանքերը:
«Գործընկերության խորհուրդն ընդգծել է Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես համագործակցության էական հարթակ: Խորհուրդը նաև վերահաստատել է, որ ժողովրդավարության, արդյունավետ կառավարման, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների և գենդերային հավասարության հիմնարար խնդիրները մնում են Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակի հիմնասյունը: Հայաստանը կշահի Արևելյան գործընկերության՝ վերականգնման, դիմակայունության և բարեփոխման օրակարգից»,– նշված է հաղորդագրությունում։
Քննարկվել է ՀԸԳՀ-ի կիրարկումը, որն ընդգրկում է քաղաքական, տնտեսական և առևտրային բնագավառներում համագործակցության ոլորտների լայն շրջանակ։ Խորհուրդը վերահաստատել է ՀՀ–ի և ԵՄ–ի ընդհանուր հանձնառությունը մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին, ողջունել դատական և իրավական բարեփոխումների ՀՀ ազգային ռազմավարության իրականացման գործընթացում արձանագրված ձեռքբերումները։
ԵՄ-ն ողջունել է Հայաստանի հանձնառությունը ՀԸԳՀ-ի կիրարկմանը, դրական գնահատել իրականացված բարեփոխումները և քաջալերել կառավարությանը` շարունակելու բարեփոխումների իր օրակարգը՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների։ Կառույցից շեշտել են, որ իրենց հանձնառու են համագործակցելու Հայաստանի հետ՝ լրատվամիջոցների և խոսքի ազատության, ինչպես նաև խտրականության դեմ պայքարի ուղղությամբ հետագա առաջընթացի հասնելու համար:
Անդրադառնալով տրանսպորտի ոլորտին՝ Գործընկերության խորհուրդը ողջունել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին Միասնական ավիացիոն գոտու համաձայնագրի ստորագրումը: Դրանով 2 կողմն էլ ներգրավվում է Հայաստանի ավիացիոն անվտանգության բարելավման գործընթացում, որը կարող է աստիճանաբար հանգեցնել Հայաստանի ընդգրկմանը ԵՄ ավիացիոն շուկայում` օդային տրանսպորտի նոր հնարավորություններով, ավելի ուղիղ հաղորդակցություններով և երկու կողմերի համար տնտեսական օգուտներով:
Գործընկերության խորհուրդը նիստի ժամանակ նշել է, որ Արտոնությունների ընդհանրացված համակարգի ավարտից հետո Հայաստանն այլևս չի կարող օգտվել համակարգով առաջարկվող` ԵՄ շուկա մուտքի արտոնյալ պայմաններից: Խոսվել է նաև միջուկային անվտանգության առաջնահերթության մասին, խորհուրդն էլ ի գիտություն է ընդունել Հայաստանի առաջընթացն ու հանձնառությունը` ամբողջությամբ իրականացնելու Հայաստանի ազգային գործողությունների ծրագիրը՝ որպես ԵՄ աջակցությամբ ընդունված սթրես-թեստերի գործընթացի մաս:
Գործընկերության խորհուրդը ողջունել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը զբաղվածության և կրթության ոլորտներում՝ ընդգծելով Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և արհմիությունների և գործատուների մասին օրենսդրությունը վերանայելու կարևորությունը՝ Հայաստանի օրենսդրական դաշտը Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար կոնվենցիաների հետ ավելի համապատասխանեցնելու համար:
ԵՄ-ն ողջունել է Հայաստանի` կրթության նոր ռազմավարություն ընդունելու ջանքերը և վերահաստատել է իր շահագրգռվածությունը՝ ամրապնդելու Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կրթության, ուսուցման և երիտասարդության հարցերով ռազմավարությունների վերաբերյալ: Խորհուրդը նաև ողջունել է Հայաստանի մասնակցությունը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին, որը թույլ կտա շարունակել հայ հետազոտողների և հետազոտական կազմակերպությունների մասնակցությունը Եվրոպական հետազոտական և ինովացիոն նախագծերին:
Գործընկերության խորհուրդը նախագահել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ ԵՄ պատվիրակությունը ղեկավարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ և Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 09:56
Американские исследователи из Канзасского университета пришли к неожиданным выводам о восприятии времени в зрелом возрасте. В научном журнале Personality and Social Psychology Bulletin (PSPB) были опубликованы результаты масштабного исследования, в котором участвовали 2500 человек. Анализ ответов показал: ощущение, что время ускоряется с возрастом, не связано с однообразием или рутиной. Ключевым фактором оказался личностный рост и насыщенность жизни.
-
2025-06-06 09:09
«В эти дни верховный лидер страны при поддержке своего ближайшего окружения пытается любой ценой сохранить в повестке искусственную антицерковную кампанию, которая останется в нашей новейшей истории как очередной позорный эпизод правления этой власти». Об этом написал иерей Абраам Мартиросян.
-
2025-06-06 09:04
Член Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Артак Закарян прокомментировал заявления министра иностранных дел Арарата Мирзояна.
-
2025-06-06 09:03
Российский военный эксперт Константин Сивков прокомментировал Alpha News антироссийские шаги президента Азербайджана Ильхама Алиева и новые заявления Баку о «Западном Азербайджане». По мнению эксперта, антироссийские действия Азербайджана продиктованы мощнейшим давлением со стороны Запада.