ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ. Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ ԵՎ Ի՞ՆՉՆ Է ՄԵԶ ՊԱԿԱՍՈՒՄ
Երկիր մոլորակի բնական պաշարները բոլորովին էլ անսահման չեն, և, հետևաբար, ապագան ամենևին էլ գազի ու նավթի արդյունահանմանը չի պատկանում, այլ տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը և տիեզերքի նվաճմանը: Ինչպես News.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, վերջին տարիներին տիեզերական տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է նույնիսկ մասնավոր ընկերությունների շրջանում, ուստի այդ ոլորտում շրջանառությունն աննախադեպ մեծացել է․ գնալով ավելի շատ ընկերություններ՝ ինչպես վաղուց շուկայում կայուն տեղ զբաղեցնողները, այնպես էլ ստարտափները, սկսել են ժամանակ և գումար ներդնել տիեզերանավերի կառուցման, տարբեր բարձր տեխնոլոգիական սարքերի մշակման, լազերային կապի, բարձր ճշգրտության օպտիկայի և արհեստական բանականության հետազոտության մեջ:
Տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը, մասնագետի խոսքով, ոչ միայն նոր հնարավորություններ է բացում աստերոիդներից և այլ երկնային մարմիններից դժվար հասանելի ռեսուրսների արդյունահանման, այլև ապագայում այլ մոլորակների գաղութացման համար, բայց նաև ազդում է գիտության և արդյունաբերության շատ այլ հարակից ոլորտների վրա․ հաճախ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում զարգացումները հետագայում կիրառություն են գտնում շատ այլ ոլորտներում: Այդ իսկ պատճառով այդ տեխնոլոգիաներն այսօր արժանի են հատուկ ուշադրության, և, ինչպես նշեց աստղաֆիզիկոսը, լավ կլիներ, որ Հայաստանը հետ չմնար այս միտումներից։
Թեև Հայաստանը ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր հատվածի մակարդակով քիչ հետաքրքրություն է ցուցաբերում այս ոլորտում, սակայն, ըստ աստղաֆիզիկոսի, դա ամենևին չի նշանակում, որ մենք անդառնալիորեն հետ ենք մնացել և որևէ հեռանկար չունենք։ Ծրագրային ապահովման մշակման ոլորտում, ըստ փորձագետի, Հայաստանն ունի հսկայական ներուժ, քանի որ այստեղ շատ տաղանդավոր ծրագրավորողներ կան։ Բայց նույնիսկ սարքավորումների զարգացման ոլորտում, ցանկության դեպքում, հեշտությամբ կարող ենք հասնել զգալի բարձունքների, դա արդեն հաստատել է այն երկրների փորձը, որոնք համեմատաբար վերջերս են մուտք գործել տիեզերական տեխնոլոգիաների ոլորտ և արդեն լուրջ հաջողությունների են հասել։
Օրինակ, Լիտվայում մի քանի տարի առաջ հիմնադրվեց NanoAvionics ընկերությունը, որն ի սկզբանե Վիլնյուսի համալսարանի սպինոֆն էր։ Այսօր դա Եվրոպայում առաջատար ընկերություն է, որը զբաղվում է արբանյակային հարթակների և արբանյակների շարժիչների ստեղծմամբ: Այս ընկերության պորտֆոլիոյում արդեն ավելի քան 110 արբանյակային հաջողված առաքելություններ և կոմերցիոն նախագծեր կան։
Նման հաջողության, ըստ աստղաֆիզիկոսի, կարող են հասնել նաև տիեզերական տեխնոլոգիաների ոլորտի հայկական ստարտափները։
Ի՞նչ է պետք դրա համար։
Ոչ, ոչ հսկայական ներդրումներ, թեև շատերն առաջին հերթին այդ մասին կմտածեն: Ինչպես նշեց մասնագետը, եթե գիտության մեջ մեծ գումարներ ներդնես, դա շատ բան չի փոխի, եթե դրա զարգացման համար մնացած անհրաժեշտ բաները չլինեն։
«Եթե, ասենք, 100 միլիոն ներդնենք մեր գիտության մեջ, ինչ-որ բան կփոխվի՞։ Իհարկե՝ ոչ. ո՞վ է աշխատելու այս ոլորտում: Ունե՞նք արդյոք այդքան որակյալ աշխատող։ Ոչ։ Ուստի այդ 100 միլիոնի օգտագործման արդյունավետությունը շատ ցածր կլինի։ Պարզապես գնալ և մեծ գումարներ ներդնել գիտության մեջ՝ առանց որևէ այլ բան անելու, դա նման է լավ աստղադիտակի տեղադրմանը մի վայրում, որտեղից երկինքը գրեթե չի երևում»,- ասաց աստղաֆիզիկոսը։
Ի՞նչ է իրականում անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում գիտությունը զարգանա, և որպեսզի սկսեն տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերություններ ի հայտ գալ։
Առաջին հերթին, իհարկե, մեզ պետք են մասնագետներ, որոնք կարող են աշխատել այս ընկերություններում։ Իսկ որպեսզի երկրում նման մասնագետներ լինեն, պետք է լրջորեն զբաղվել կրթական համակարգով։
Ինչպես նշեց Գարիկ Իսրայելյանը, երեխաներին պետք է դպրոցական նստարանից գիտության հանդեպ հետաքրքրություն ներարկել։ Դրա համար անհրաժեշտ են ինչպես որակյալ ուսումնական դասընթացներ, այնպես էլ լավ ուսուցիչներ, որոնք կարող են երեխաների մեջ հետաքրքրություն և սեր առաջացնել ուսման ու գիտության նկատմամբ։ Սակայն մի երկու լավ դպրոց ունենալը բավարար չէ. անհրաժեշտ է, որ ողջ կրթական համակարգը լինի պատշաճ մակարդակի վրա։
Համալսարանները նույնպես բարեփոխումների կարիք կունենան՝ լավ ուսուցիչներ, արդիական ամբիոններ, հետաքրքիր դասընթացներ։ Այս ամենը անհրաժեշտ է, որպեսզի խելացի երեխաները դպրոցից հետո որակյալ բարձրագույն կրթություն ստանան։
Երրորդ քայլը հեռանկարն է: Որտե՞ղ են աշխատելու ապագա ֆիզիկոսները, աստղաֆիզիկոսները և մյուս մասնագետները։ Ի՞նչը կարող է ստիպել նրանց իրենց կյանքը նվիրել գիտությանը և չգնալ այլ ոլորտներ, որտեղ կարելի է ավելի շատ վաստակել:
Նրանք, ում հետաքրքրում են գիտության տեսական ուղղությունները, պետք է համալսարանում կամ գիտահետազոտական կենտրոններում աշխատելու հնարավորություն ունենան։ Նման կենտրոնները պետք է ոչ միայն հասանելի լինեն երկրում, այլև մրցունակ աշխատավարձեր առաջարկեն։ Նման կենտրոնների ստեղծումն ու պահպանումը սովորաբար պետության ուսերին է դրված։
Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա դրա զարգացումն արդեն կգրավի նրանց, ովքեր ուզում են կիրառական գիտությամբ զբաղվել և մասնակցել կոնկրետ մշակումներին։ Եթե երկրում սկսեն ի հայտ գալ նման ընկերություններ, իսկ երիտասարդները տեսնեն, որ այս ոլորտում նույնպես հնարավոր է աշխատել և գումար վաստակել, ավելի ու ավելի շատ մարդիկ կցանկանան զբաղվել գիտությամբ, և այս ամենը, վերջապես, երկրում լուրջ փոփոխությունների կհանգեցնի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-09 17:05
Сегодня личный интерес Никола Пашиняна соответствует государственным интересам Азербайджана. Об этом заявил во время акции протеста у здания Генпрокуратуры Армении 9 октября депутат от блока «Армения» Артур Хачатрян.
-
2024-10-09 17:04
На протяжении более трех лет граждане Арсен Варданян, Эммануэл Синани, Нарек Вердян, Аршак Саркисян, Саркис Карапетян, Тарон Манукян, Месроп Егиазарян, Ашот Ованнисян, Баграт Есаян и Нарек Манташян проходили по сфабрикованному уголовному делу, целью которого было не что иное, как политическое преследование. Об этом говорится в заявлении, распространенном ВО АРФ Дашнакцутюн.
-
2024-10-09 17:01
На дороге Ереван-Севан днем 9 октября произошло ДТП с участием рейсового микроавтобуса.
-
2024-10-09 16:58
Я призываю их оставаться в рамках приличия. Об этом заявил во время акции протеста у здания Генпрокуратуры Армении 9 октября архиепископ Баграт Галстанян, касаясь замечания о том, что многие его сторонники озвучивают оскорбительные высказывания в адрес руководителя Ширакской епархии ААЦ Микаела Аджапахяна после того, как последний заявил, что успеху «Священной борьбы» мешают тень и призрак бывших президентов, и что ее представителям следует уйти с политической арены.