Երթը կանգ առավ ՊԵԿ շենքի դիմաց. Սաղաթելյանը դիմեց Բադասյանին
«Դիմադրություն» շարժման անհնազանդության երթի մասնակիցները Երևանի Խորենացի փողոցում կանգ առան ՀՀ ՊԵԿ շենքի դիմաց։ Երթն առաջնորդող ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը բարձրախոսով դիմեց կառույցի ղեկավարությանն ու մասնավորապս` ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։
«Մնացե՛ք ձեր լիազորությունների շրջանակներում ու այլևս չփորձեք գնահատականներ տալ այս շարժմանն ու շարժման մասնակիցներին։ Մենք գիտենք` որտեղ ես դաստիարակություն ստացել, ինչ արժեքներով ես ապրում, բայց ՊԵԿ–ը տարիներ շարունակ ծառայել է մեր պետությանը և երբեք չի ծառայի որևէ անձի»,– ասաց նա։
Սաղաթելյանը հայտարարեց, որ ՊԵԿ–ը ճնշումներ է գործադրում ընդդիմադիր շարժմանն աջակցող գործարարների նկատմամբ ու կոչ արեց դադարեցնել դրանք` հավելելով, որ բոլոր ճնշումները հատ առ հատ ֆիքսվում են ու անպատասխան չեն մնալու։
Հիշեցնենք` նախօրեին լրագրողների հետ զրույցում Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը ասել էր, որ իշխանափոխության պահանջին հանրության աջակցության ոչ մի նշան չի տեսնում։ Ըստ նրա` ցույցերին ընդդիմության հայտարարած 50 000 մարդ չի մասնակցում։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Այսօր երթերը մեկնարկել են Գարեգին Նժդեհի հրապարակից, Արաբկիրում` Կոմիտասի եկեղեցու մոտից, Ավանում` «Հարսնաքար» համալիրի մոտից, Էրեբունիում՝ Սասունցի Դավթի արձանի դիմացից, նաև Աջափնյակ վարչական շրջանից ու Նոր Նորքի 2-րդ զանգվածից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 08:05
Военнослужащий одной из воинских частей Нарек Арманович Маргарян погиб в результате удара молнии, сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-06-07 08:03
Двое армянских подростков из Сюникской области, заблудившихся и оказавшихся на территории Азербайджана, переданы армянской стороне, сообщил Sputnik Армения глава общины Тех Давид Гулунц.
-
2025-06-07 08:02
26 июня в Минске на площадке IV Евразийского экономического форума состоится круглый стол, посвященный вопросам развития межгосударственной кооперации в агропромышленном комплексе. Об этом сообщает пресс-служба ЕЭК.
-
2025-06-07 08:01
В ближайшем будущем на участие в жилищной программе смогут подавать заявки арцахцы всех целевых групп, независимо от количества несовершеннолетних детей в семье и наличия лиц из других уязвимых групп. Об этом сообщает пресс-служба Совета по защите прав арцахцев, ссылаясь на итоги встречи экспертной рабочей группы Совета с представителями правительства Армении.