«Ապրելու երկիր»․ Ադրբեջանի կողմից կառուցվող ճանապարհը հակասում է եռակողմ հայտարարությանը
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն, երեք տարվա ընթացքում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:
Թեև մինչև այժմ առկա չէ նոր ճանապարհի նախագծի հաստատում, սակայն Ադրբեջանն ակտիվ աշխատանքներ է իրականացնում նոր ճանապարհի կառուցման ուղղությամբ և, ըստ ադրբեջանական կողմի, ճանապարհի շինարարությունը կավարտվի առաջիկա ամիսներին։
Ադրբեջանի կողմից կառուցվող ճանապարհը սկիզբ է առնում Կոռնիձոր գյուղի սահմանից դեպի Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղ։ Արդյունքում նոր ճանապարհն ամբողջովին դուրս է Լաչինի միջանցքի 5 կմ-անոց հատվածից, ինչը հակասում է հայտարարությանը։
Ակնհայտ է, որ նոր ճանապարհը նույնպես պետք է անցնի Լաչինի միջանցքի 5 կմ-անոց հատվածով, և Ադրբեջանի կողմից կառուցված որևէ ճանապարհ չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կապ ապահովելու նպատակ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը առաջիկայում դիմելու է հայտարարության կողմ հանդիսացող Հայաստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը՝ ստանալու պարզաբանում նոր ճանապարհի վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 17:16
Сможет ли действующая власть, ориентированная на протурецкий вектор, заставить отказаться и от символа армян – Арарата?
-
2025-04-23 16:22
Бывший министр иностранных дел Арцаха Давид Бабаян через свою семью передал изданию 168.am запись телефонного разговора из бакинской тюрьмы.
-
2025-04-23 15:16
Парламентская фракция оппозиционного блока «Армения» готова обсудить предложение о запуске процесса импичмента, озвученное депутатами фракции «Честь имею». Об этом на традиционных брифингах в Национальном Собрании заявила 23 апреля депутат от оппозиционного блока «Армения», член АРФ Дашнакцутюн Кристине Варданян
-
2025-04-23 15:10
Повторные подземные толчки произошли в Стамбуле, люди выбежали на улицы, наблюдались перебои с электричеством, сообщает РИА Новости со ссылкой на своего корреспондента.