Արարատ Միրզոյան․ Ադրբեջանից դեռ դրական արձագանք չենք լսել
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին ու խոսել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և սահմանազատման վերաբերյալ հանդիպում անցկացնելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարության մամուլի ծառայությունը։
«Մենք հրապարակել ենք խաղաղ գործընթացի մեր տեսլականը։ Եվ մենք ի սկզբանե ասել ենք, որ Ադրբեջանի առաջարկած կետերում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն այդ կետերը չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը և առկա խնդիրների ամբողջական շրջանակը։ Եվ այս առումով մեզ համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել»,– ասել է նա։
Միրզոյանը շեշտել է, որ ջանքեր են գործադրվում այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։
«Այնպես որ ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և մեր հանձնառությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալու համար: Բայց դա ունենալու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը»,– նշել է նա:
Միրզոյանն ավելի վաղ ասել էր, որ այս շաբաթ Մոսկվայում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Լրագրողը հարցրել է, թե ինչու այդ հանդիպումը չի կայացել մայիսի 16-ին և 17-ին։
«Հանդիպումը չի կայացել, բայց վստահեցնում եմ, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»,– եզրափակել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.