Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀԵՐՈՍ ՄԽԻԹԱՐ ԳԱԼԵՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՀԵԼ ՊԱՏԱՆԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ
Հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկի ու նրա եղբոր՝ Արթուրի շուրջ ստեղծված իրավիճակն, ամբողջությամբ ցույց է տալիս այս իշխանության արժեհամակարգի ու բարոյականության լիակատար բացակայությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանության բեզպրեդելի հետևանքով նախ Գարիկին ձերբակալեցին, որից հետո վերջինիս ինքնազգացողությունն այնքան էր վատեցել, որ նրան տեղափոխել էին հիվանդանոց, իսկ նրա եղբորը՝ Արթուրին ձերբակալեցին ու փորձում են տանել կալանավորման։
Այսօր 9-10 ժամ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում էինք, որտեղ քաղաքական իշխանությունն իր հերթական լկտիությունն էր բեմադրում։
Հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքի անդամներին իշխանությունը փորձում է պահել պատանդի կարգավիճակում, որի նպատակը մեր զոհված տղերքի ծնողների և հարազատների ակտիվությունը կասեցնելն է։
Միանգամից ասեմ՝ չի ստացվելու, որովհետև այդ մարդիկ, նրանց շուրջ համախմբված քաղաքացիները, ամեն ինչ անելու են իրենց արդար պահանջները առաջ մղելու և վերջնական հանգրվանին հասնելու համար։
Պետք է կանգնել զոհված, անհետ կորած հերոսների ընտանիքների կողքին, աջակցել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մեր ընկերներին։
Սա բոլորիս բարոյական պատասխանատվության հարց է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.