Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ինչպես հայտնում է թուրքական Hürriyet թերթը` այս մասին հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Չավուշօղլուն։
«Քննարկել ենք Ուկրաինայում իրավիճակը, Հայաստանի հետ կարգավորումը, Սիրիայի և այլ տարածաշրջաններում խնդիրները»,- ասել է թուրք պաշտոնյան։
Բացի այդ, քննարկվել են ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների օրակարգում եղած թեմաները, այդ թվում՝ պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկայի և սննդի անվտանգության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։
Թուրք նախարարը նաև անդրադարձել է վերջին օրերին երկկողմ օրակարգի ակտիվ քննարկվող թեմաներին՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու, Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու վերաբերյալ։ Նրա պնդմամբ՝ բանակցություններն F-16-երի հարցով դրական են անցել, իսկ սկանդինավյան երկու երկրի անդամակցության մասին Չավուշօղլուն նշել է՝ իրենց պահանջները պետք է կատարվեն, քանի որ դա անվտանգության խնդիր է։
«Շվեդիան նույնիսկ զենք է մատակարարում (քրդական կազմակերպություններին - խմբ․)։ Դրանցով մեր զինվորներն ու քաղաքացիականներն են սպանվում։ Սա անվտանգային հարց է, իսկ ՆԱՏՕ-ն անվտանգությանը վերաբերվող դաշինք է»,- հայտարարել է Չավուշօղլուն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.