Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաների մասին
ՀՀ բոլոր լաբորատորինարում աշխատում են բացառապես ՀՀ քաղաքացիներ։ Այս մասին կառավարության նիստից հետո ասաց ՀՀ ԱԽ քարուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ ՌԴ դեսպանատունը կասկածներ է հայտնել Հայաստանում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաների մասին։
«Այդ լաբորատորիաները գործում են ՀՀ օրենսդրությամբ և միտված են սպասարկել ՀՀ շահերը։ Բացի այդ՝ կենսաանվտանգության մասին հարցերը մշտապես եղել են ՀՀ և ՌԴ ԱԽ գրասենյակների համագործակցության օրակարգում, և մեր ռուս գործընկերների կողմից բարձրացված հարցերը մշտապես ունեցել են սպառիչ պատասխաններ»,- ասաց Գրիգորյանը։
Վերջերս ՀՀ ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը եղել է Մոսկվայում, որտեղ միջգերատեսչական հանձնաժողովի հետ քննարկել է գոյություն ունեցող հարցերը՝ տալով սպառիչ պատասխաններ։ Քննարկվել է նաև հայ-ռուսական կենսաանվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու հարցեր։
ՀՀ և ՌԴ միջև նաև գոյություն ունի հուշագիր, որը ստորագրվել է անցյալ տարի, ինչը կարգավորվում է համագործակցությունը, որն իրականացվում է թափանցիկության և միջազգային բարձր չաձանիշների հիման վրա։
Հիշեցնեք, որ ՌԴ դեսպանատունը մտահոգություն էր հայտնել Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ։
«ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թիրախավորում է իր ֆինանսավորվող կենտրոնը: Ռ. Լուգարը Վրաստանում ակտիվացնում է մանրէաբանության և համաճարակաբանության բնագավառում համատեղ գիտական հետազոտությունները Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ։
Անդրկովկասյան տարածաշրջանում Պենտագոնի շահերից ելնելով՝ կենսաբանական հետազոտություններ իրականացնող արևմտյան մասնավոր ընկերությունների գործունեությունը և Ուկրաինայում բիոնախագծերում ներգրավված կառույցների առկայությունը Հայաստանում նույնպես արժանի են մանրակրկիտ վերլուծության»,- ասվում է հրապարակված զեկույցում։
Armenia today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 16:21
В Ереване проходит судебное заседание по делу третьего президента Армении Сержа Саргсяна.
-
2025-06-10 15:19
Двое человек получили ранения в результате стрельбы в спальном районе Аван в Ереване. Об этом сообщила пресс-служба министерства внутренних дел Армении.
-
2025-06-10 15:18
Партия "Дашнакцутюн" поддержала Армянскую апостольскую церковь на фоне нападок руководства республики на высшее духовенство, назвав риторику властей антинациональной и антиконституционной.
-
2025-06-10 15:16
Секретарь блока "Айастан" Арцвик Минасян назвал "очередным шоу" обвинения, выдвинутые против него Генеральной прокуратурой Армении.