Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԻՆՉՈՒ Է ԱՄՆ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որ քաջատեղյակ է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին ու դրանց պատմությանը, գրում է.
«Ինձ շատ են հարցնում, թե ինչու է ԱՄՆ-ն աջակցում Հայաստանի իշխանություններին։
1. Մեր տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը Ռուսաստանին տարածաշրջանից եթե ոչ ամբողջապես դուրս մղելն է, ապա գոնե ազդեցությանը ռեալ հակազդելն է: Հակազդեցության քաղաքականությունն իհարկե վերաբերում է բոլոր այն տարածաշրջաններին, որտեղ այս գերտերութունները մրցակցում են: Այսինքն, ամբողջ աշխարհին:
2. Բնականաբար, մեր տարածաշրջանում ԱՄՆ-ն Ռուսաստանին հակակշիռ չի կարող ձևավորել Իրանի միջոցով և այդ հարցում ունի միայն մեկ դաշնակից: Դաշնակիցը Թուրքիան է: ԱՄՆ վատագույն, այդուհանդերձ դաշնակիցը: Վատ դաշնակիցը թշնամուց լավն է:
3. Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կա իշխանություն, որը պատրաստ է միակողմանի և գլոբալ զիջումների հաշվին ձևավորել այնպիսի միջավայր (կամ արդեն ձևավորել է), որը հնարավորություն կտա Թուրքիային ներթափանցելով Հայաստան՝ բարձրացնել սեփական դերը ամբողջ Հարավային Կովկասում (չմոռանանք Թուրքիայի ազդեցությունը Վրաստանի և Ադրբեջանի վրա) և ռեալ հակակշիռ ստեղծել Ռուսաստանին: Դրա համար էլ ԱՄՆ-ն աջակցում է հայ-թուրքական հաշտեցմանը՝ սկսած 1992 թվականից: Այսինքն օրակարգը համընկնում է ավելի, քան երբևէ:
Սա Հայաստանի իշխանությանն աջակցելու միակ պատճառը չէ, բայց այս օրինակը կիրառելի է նաև այլ ուղղություններում, հաշվի առնելով 1-ին կետում շարադրված թեզը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 13:24
Все разумные люди уже поняли, что напряжение, созданное вокруг церкви, не будет разрешено быстро.
-
2025-07-23 12:42
Осужденный на пожизненное заключение за жестокое убийство Мгер Енокян вышел на свободу по условно-досрочному освобождению. Об этом Sputnik Армения сообщили в министерстве юстиции республики.
-
2025-07-23 12:36
Сенатор США Джош Хоулин в Сенате и конгрессмен Райли Мур в Палате представителей США представили резолюции, осуждающие преследования христиан, включая этнические чистки, совершенные Азербайджаном в отношении армян Нагорного Карабаха.
-
2025-07-23 12:33
В министерствах объявлен режим номер один. Об этом пишет газета «Иравунк», ссылаясь на собственные источники.