ՀՀ ԱԽ քարտուղար․ Սահմաններով զբաղվող խմբի կազմը հայտնի է
Արցախի կարգավիճակը բխելու է անվտանգությունից ու իրավունքների պաշտպանությունից։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ի պատասխան հարցի` հնարավո՞ր է արդյոք Արցախի ներառումը Ադրբեջանի կազմում։
«Մենք ասում ենք, որ առաջնային է անվտանգությունը և իրավունքների պաշտպանությունը։ Այսինքն` Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան անվտանգություն և իրավունքների պաշտպանություն։ Հենց դրանից էլ բխելու է Արցախի կարգավիճակը։ Եվ մենք այս օրակարգով ենք գնում բանակցությունների»,– ասաց ԱԽ քարտուղարը։
Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի ստեղծման հարցին, Գրիգորյանը հայտնեց, որ հանձնաժողովի կազմը պատրաստ է ու առաջիկայում կհրապարակվի։
Մինչ այդ ԱԽ քարտուղարը հիշեցրեց, որ Սոչիի ու Բրյուսելի հայտարարություններով` Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ձևավորեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքային երկկողմ խումբ։ Իսկ գործընթացի իականացման ընթացքում կողմերը կարող են դիմել և՛ Մոսկվայի, և՛ Բրյուսելի օգնությանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.