Վոլոդին․ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը հունիսին կանցկացվի Երևանում
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում: Այս մասին Պետդումայի լիագումար նիստում հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Հունիսի 6-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը։ Եվ հունիսի 20-ին (այդ օրը նույնպես երկուշաբթի է) մեզ մոտ կկայանա Բելառուս-Ռուսաստան խորհրդարանական ժողովը»,-ասել է Վոլոդինը։
Պետդումայի խոսնակն ընդգծել է, որ Բելառուսի և Ռուսաստանի խորհրդարանական ժողովին Մինսկ կուղարկվի բոլոր քաղաքական խմբակցությունների 24 պատգամավորներից բաղկացած մեծ պատվիրակություն:
Ինչպես հայտնել է Պետդումայի մամուլի ծառայությունը` մայիսի 19-ին ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Քննարկվել են հունիսի 6-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև նիստի օրակարգային հարցերը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.