Թուրքիան «ոչ» կասի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ–ին
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներին տեղեկացրել է, որ «ոչ» է ասելու Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը և շարունակելու է նույն գիծը, ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգին են փոխանցել դաշինքին միանալու դիմումները։
«Մենք չենք ցանկանում երկրորդ անգամ նույն սխալը կրկնել: Հետևաբար, այս հարցում մենք վճռականորեն կշարունակենք մեր քաղաքականությունը: Մենք մեր գործընկերներին տեղեկացրել ենք, որ «ոչ» ենք ասելու Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Մենք ՆԱՏՕ-ում շարունակելու ենք նույն ուղղությամբ մեր գիծը»,- երիտասարդների հետ զրույցում ասել է Էրդողանը։ Նրա ելույթը հրապարակվել է նախագահի թվիթերյան էջում։
Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ մտադիր չէ խզել հարաբերությունները Պուտինի հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Նա կշարունակի հեռախոսազրույցներ վարել Ռուսաստանի Դաշնության ղեկավարի հետ։ Բացի այդ, Էրդողանը հավելել է, որ Ստամբուլը չի կարող հրաժարվել Ռուսաստանից և ռուսական գազից, դա ռազմավարական հարց է։
Հիշեցնենք, որ բրիտանական Financial Times պարբերականի տվյալներով, Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի քննարկումը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Ավելի վաղ ամերիկյան Bloomberg-ը գրել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի վերաբերյալ դրական եզրակացության դիմաց Թուրքիան պնդում է, որ վերադառնա F-35-ի օդաչուների պատրաստման ծրագրին, իսկ ռուսական C-400-ի ձեռքբերման պատժամիջոցների սահմանափակումները չեղյալ հայտարարվեն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.
-
2025-06-06 05:20
Мои полномочия на посту исполнительного директора Всеармянского фонда «Айастан» завершились в связи с переходом на дипломатическую службу. Об этом написал на своей странице в Facebook Айкак Аршамян.