Ցույցերին մասնակցելու պատճառով աշխատանքից ազատվել է «Հայաստան» հիմնադրամի աշխատակիցը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի համակարգող Աննա Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի ընկերներ, երեկ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամում իմ աշխատանքային վերջին օրն էր։ 2012թ-ից պատիվ եմ ունեցել աշխատելու այս բացառիկ կառույցում, որը 30 տարի շարունակ շենացրել է Հայաստանն ու Արցախը: Աշխատել եմ հրաշալի մարդանց հետ, ձեռք եմ բերել լավ ընկերներ և մի փոքր մասնիկ կազմել բազմաթիվ մեծ ու փոքր ծրագրերի իրագործման։
Երեկ Հիմնադրամի տնօրենի հրամանով ազատվել եմ աշխատանքից՝ «Դիմադրության» շարժման ցույցերին (աշխատանքային ժամերից հետո) մասնակցելու պատճառով։ Իմ սիրելի այս կառույցը ապաքաղաքական էր մինչև 2018թ, երբ դեռ այս կապիտուլյանտ իշխանությունները չէին սկսել հիմնահատակ քանդել ազգայինը բովանդակող ամեն ինչ, և առաջին քայլերը սկսեցին հենց Հիմնադրամից, երբ գործ կարեցին մեր երկարամյա սիրելի տնօրեն Արա Վարդանյանի դեմ:
Կվերադառնամ իմ շատ սիրելի Հիմնադրամ, երբ այնտեղ
«ժամանակավոր հյուրեր» այլևս չեն լինի։ Հիմնադրամը միշտ լինելու և ծաղկելու է։
Իմ սկզբունքները վեր են ամեն ինչից, աշխատանք կորցնելը շատ փոքր խնդիր է, երբ կանգնած ենք ՀԱՅՐԵՆԻՔԸ կորցնելու վտանգի առաջ։ Ես իմ տեղում և իմ կարողությունների չափով ամեն օր, ամեն րոպե պայքարելու եմ թրքահպատակության դեմ, մի ամբողջ լուսավոր սերունդ Եռաբլուրում տեղավորածի դեմ, նրանցից մի քանիսի մարմինները ամիսներով պարկերով նկուղներում պահող արհավիրքի դեմ, Արցախի 70%-ը հանձնած և մնացածը հանձնել պատրաստվողի դեմ, Ցեղասպանությունը մոռացողի դեմ, իր սեփական ազգին ատողի դեմ, Արցախի դրոշից սարսափողի դեմ։ Խնդրում եմ այս հողն ու ջուրը սիրող բոլոր հայրենասեր մարդկանց միանալ շարժմանը։
Yerevan Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.
-
2025-04-22 05:55
Причиной смерти Папы Римского Франциска стали инсульт и его последствия, заявил глава Управления здравоохранения и гигиены Ватикана Андреа Арканджели.