Արցախի ՄԻՊ․ Բաքուն խախտում է եռակողմ հայտարարության դրույթները և սպանում մարդկանց
Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո Ադրբեջանը պարբերաբար խախտել է այս հայտարարության առաջին կետը՝ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին, ինչի հետևանքով սպանվել են մարդիկ, խախտվել են մարդու կյանքի տարրական իրավունքները։ Այս մասին հայտնել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ ներկայացնելով 2021 թվականի հաշվետվությունը։
«2020 թվականի նոյեմբերից Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու, Մարատակերտի շրջանների մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար կրակոցներ են արձակվել հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով քաղաքացիների ունեցվածքին նյութական վնաս է հասցվել։
Զուգահեռաբար, Ադրբեջանը շարունակել է տարբեր ձևերով ոտնահարել հոգեբանական անձեռնմխելիության իրավունքները՝ տեղի բնակչությանն ահաբեկելու նպատակով՝ ստիպելով մարդկանց լքել իրենց տները։
Հայաստանի և Արցախի օմբուդսմենները շարունակել են սերտ համագործակցությունը՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ատելության քաղաքականության և դրա հետևանքների մասին համաշխարհային հանրությանը տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ։ Այս համատեքստում Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է տարբեր միջազգային կառույցների կողմից կազմակերպված քննարկումներին և ուղարկել շուրջ 200 նամակ։ Բացի այդ, զեկույցներ են ուղարկվել Բաքվի կողմից օկուպացված Արցախի տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման, ինչպես նաև գերիների և այլ կալանավորների նկատմամբ իրավունքների ոտնահարման մասին»,- ասել է Ստեփանյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.