Последние новости

Աշոտյան․ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպե՞ն մայիսի 23-ին

Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիև հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 23-ին՝ Բրյուսելում։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հղում անելով իր ունեցած տեղեկություններին։

«Արցախի հարցում վերջին աղետալի զարգացումներից հետո կարելի է ենթադրել միայն ենթադրել, թե ինչ նոր զիջումների է գնալու Նիկոլը»,- նշել է նա ֆեյսբուքում ու կոչ է արել լրատվամիջոցներին՝ ճշտել հավանական հանդիպման վերաբերյալ տեղեկությունը։

Այս մասին պաշտոնական մեկնաբանություն առայժմ չի հաջողվել ստանալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

Հիշեցնենք` ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։

Հանդիպման արդյունքներով Փաշինյանն ու Ալիևը հանձնարարել էին իրենց երկրների արտգործնախարարներին՝ նախապատրաստվել խաղաղության վերաբերյալ բանակցություններին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ