ՀՀ ԱԳՆ․ Հայկական կողմը Ադրբեջանի հետ որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել
Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունը։
«Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար», - նշել է Հունանյանը։
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը երկու անգամ հրաժարվել է սահմանների սահմանազատման վերաբերյալ հանդիպումներից։
«Ադրբեջանը ժամանակին ստեղծեց աշխատանքային խումբ և պատրաստ էր պատվիրակություն ուղարկել։ Դա համաձայնեցվել է հայկական կողմի հետ։ Ի դեպ, Հայաստանի ԱԳՆ-ն է առաջարկել սահմանի հետ կապված առաջին հանդիպումն անցկացնել։ Ադրբեջանն ընդունեց այս առաջարկը, և մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղյալ հայտարարեց արդեն համաձայնեցված հանդիպումը։ Շատ հիասթափեցնող էր։ Էլ ավելի հիասթափեցնողը, դարձյալ Հայաստանի նախնական առաջարկի հիման վրա, Հայաստանի մերժումն էր մայիսի 7-11-ը հենց սահմանին նոր հանդիպում անցկացնելուց»,- Լիտվայի նախագահի հետ բանակցություններից հետո ասել է Ալիևը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.