Последние новости

Սաղաթելյան․ Նիկոլը չունի մանդատ՝ Հայաստանի կողմից որևէ բանակցություն վարելու

Դիմում եմ այն անձանց, ում հետ Փաշինյանը Բրյուսելում հանդիպելու է՝ շատ հստակ ասելով, որ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված այդ 6 առաջարկները հայ ժողովրդի կամքի, շահերի հետ որևէ կապ չունեն։ Հետևաբար, Նիկոլի հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ոչ լեգիտիմ է և առոչինչ։

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Մենք հստակ ասել ենք և արձանագրել, որ Նիկոլը չունի մանդատ՝ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կողմից որևէ բանակցություն վարելու»,- ասաց Սաղաթելյանը՝ անդրադառնալով մայիսի 22-ին Բրյուսելում նախատեսված եռակողմ՝ Փաշինյան-Միշել- Ալիև հանդիպմանը։

Tert.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ