Արթուր Գալեյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դատարանը չի բավարարել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբոր՝ Արթուր Գալեյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Դատարանը բավարարեց մեր կողմից ներկայացված բողոքը ձերբակալման իրավաչափության դեմ, ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, միաժամանակ մերժեց նաև քննիչի միջնորդությունը, ընդորում՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Կալանքի միջնորդության դասագրքային քննություն տեղի ունեցավ շատ մանրակրկիտ, մանրամասն և օբյեկտիվ»,– ասաց փաստաբանը։
Վահան Հովհաննիսյանի մեկնաբանությունից մի քանի րոպե անց Արթուր Գալեյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում նա ասաց․ «Շատ հույս ունենք, որ բոլորին այսպիսի արդարադատություն կմատուցեն։ Պայքարելու ենք հանուն մեր զոհված զինվորների, ես իրանց շիրիմին մեռնեմ»,– ասաց նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.