ՔԿ․ Խաչատուրովը կալանավորվել է
ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։
ՔԿ–ում շարունակվում է 2022 թվականի մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հավելենք` քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում:
Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 18:04
Экс-президент Армении и лидер Республиканской партии Серж Саргсян резко осудил кампанию премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви (ААЦ) и Католикоса всех армян Гарегина II, заявив, что эти нападки являются частью более широкой идеологической стратегии власти.
-
2025-06-10 17:20
Глава ереванского административного района Шенгавит Размик Мкртчян 10 июня написал заявление об отставке.
-
2025-06-10 17:18
«Дорогие соотечественники, благочестивые последователи Армянской Апостольской церкви! Действующие власти Армении продолжают атаки против наших национальных ценностей, единства, веры и церкви», – написал председатель партии «Айреник» («Отечество»), бывший директор СНБ Армении Артур Ванецян.
-
2025-06-10 17:17
Глава парламентской фракции "Айастан" Сейран Оганян назвал запрос генпрокурора Армении Анны Вардапетян о начале уголовного преследования в его отношении политическим заказом премьер-министра Никола Пашиняна.