Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՉԻ ԽՈՍԵԼ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Միրզոյանի վաշինգտոնյան այցը ֆիասկո էր։ Ֆեյսբուքյան գրառման մեջ նման գնահատական է տվել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը` փաստելով, որ Միրզոյանը Վաշինգտոնում որևէ կերպ չի բարձրաձայնել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։
«Շուրջ մեկ տասնյակ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը չի բարձրացրել Արցախի կարգավիճակի, Արցախի անկախության ճանաչման և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր»,– գրում է քաղաքագետը` հավելելով, որ հայ նախարարի փոխարեն դա արել են ամերիկացի այն մեկ տասնյակ սենատորները, որոնց հետ ավանդաբար շփվում են ՀՀ ներկայացուցիչները։
Սարգսյանը նաև նկատում է, որ հայկական կողմը չի էլ փորձել ուրիշ կոնգրեսականների կամ սենատորների շրջանում ընկերներ ձեռք բերել։
Միրզոյանի օրակարգում ներկայացվել է նաև Atlantic Council ուղեղային կենտրոնում տեղի ունեցած հանդիպումը, որին, քաղաքագետի տեղեկություններով, ընդամենը 20 մարդ է մասնակցել։ Նրանց թվում են եղել ՀՀ դեսպանության աշխատակազմն ու ՀՀ պաշտոնական պատվիրակությունը:
«Երևում էր, որ հայկական կողմը Վաշինգտոնից ցանկացել է մի քանի կարևոր մեսիջ «պոկել», որպեսզի սպառի ներքաղաքական դաշտում: Մասնավորապես մեսիջներ, որոնք վերաբերել են կառավարության բարեփոխումներին ամերիկյան աջակցությանը: Այս նախադասությունը լսել են Հայաստանի անխտիր բոլոր կառավարությունները՝ սկսած Վազգեն Մանուկյանի կառավարությունից: Դրանից օգուտ քաղել է պետք, ոչ թե այն ներքաղաքական մեսիջի վերածել»,– նշում է Սարգսյանը։
Քաղաքագետը նաև համոզմունք է հայտնում, որ ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների հաստատման 30–ամյակը լուրջ առիթ էր երկկողմ օրակարգը վերաիմաստավորելու և թարմացնելու համար, ինչը չարվեց: Մինչդեռ այդ առիթով ամերիկցիները Միրզոյանին ԱՄՆ պետքարտուղարի մակարդակով հանդիպում էին տվել, որը նույնպես չօգտագործվեց լուրջ օրակարգային հարցերի քննարկման կամ ՀՀ շահերից բխող օրակարգն առաջ մղելու համար:
Փոխարենը ստորագրվեց Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը, որը, Սուրեն Սարգսյանի գնահատմամբ, Հայաստանի կենսական շահերի հետ որևէ աղերս չունի՝ այն ամերիկյան օրակարգ, է և ամերիկացիներն այդ փաստաթուղթը ստորագրում են տասնյակ զարգացող պետությունների հետ:
«Ակտիվ ճամփորդություն` դեռևս չի նշանակում արդյունավետ դիվանագիտություն: Սխալ էր այդպիսի կարևոր առիթով ու այդ տեսակ խղճուկ օրակարգով Վաշինգտոն մեկնելն ու փամփուշտ սպառելը»,– եզրակացնում է քաղաքագետը։
Հիշեցնենք` Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր՝ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին մասնակցելու նպատակով:
Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, USAID–ի տնօրեն Սամանտա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի, ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Նա նաև ելույթով հանդես է եկել Ատլանտյան խորհրդում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 19:44
В сирийском городе Камышлы в преддверии 24 апреля, 110-й годовщины Геноцида армян, Демократическое армянское молодежное движение организовало акцию протеста перед зданием Высшего совета ООН.
-
2025-04-23 19:43
Католикос всех армян Гарегин II обсудил с представителями бразильских СМИ международное признание Геноцида армян, деятельность и миссию Армянской Апостольской Церкви, программы соцподдержки, оказываемыми церковью армянам Арцаха, а также межцерковные отношения, сообщает пресс-канцелярия Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-04-23 19:41
Школы в Стамбуле будут закрыты в четверг и пятницу, объявил министр образования Турции Юсуф Текин, передает BBC News.
-
2025-04-23 19:39
Европейские страны считают, что любое мирное соглашение, направленное на прекращение войны на Украине с Россией, должно включать в себя «территориальную целостность» страны, выступающей за ЕС, сообщает AFP со ссылкой на источник в офисе президента Франции Эммануэля Макрона.