Փաստաբան․ Իգոր Խաչատուրովը կալանավորվել է անհայտ հանգամանքներում
ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի կալանքի հարցով դատական նիստը տեղի է ունեցել անհայտ հանգամանքներում, պաշտպանի բացակայությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Գործընթացը տեղի է ունեցել իմ բացակայությամբ, դատավոր Դավիթ Արղամանյանի` ինքնաբացարկ հայտնելուց հետո։ Ես պատշաճ տեղեկացված չեմ եղել որևէ դատական պրոցեսի մասին։ Առավոտյան եմ տեղեկացել , որ Իգոր Խաչատուրովը կալանավորվել է»,– ասաց Պողոսյանը։
Փաստաբանի տեղեկություններով` կալանքի որոշում կայացրած դատավորը Արուսյակ Ալեքսանյանն է։
«Բայց ես որոշումը դեռ չեմ տեսել, սա նախնական տեղեկություն է»,– ասաց նա` հավելելով, որ տեղյակ չէ անգամ` Խաչատուրովը ներկա է եղել իր կալանքի հարցով նիստին, թե ոչ։
«Ընդհանրապես կալանքն առանց մեղադրյալի ու առանց փաստաբանի հնարավոր չէ։ Բայց փաստորեն առանց պաշտպանի արել են։ Միգուցե նաև Իգոր Խաչատուրովը ներկա չի եղել»,– ասաց նա։
Պողոսյանը հիմա փորձում է ճշտել դատական նիստի բոլոր հանգամանքները, որից հետո հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։
«Ակնհայտ է, որ գիշերային ժամին ստեղծվել է արտակարգ դատարան։ Խաչատուրովին կալանավորելը եղել է իշխանության գերնպատակը, ինչի արդյունքում օգտագործել են իրենց կամակատար դատավորներին, ստեղծել են արտակարգ դատարան ու ստացել են Խաչատուրովի կալանավորման որոշումը»,– ասաց Պողոսյանը։
Նշենք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` քննության ընթացքում տվյալներ են ստացել, թե Իգոր Խաչատուրովը մայիսի 17-ին անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում:
Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշել էտոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակել, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց:
Իգոր Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննող դատավոր Դավիթ Արղամանյանը, մայիսի 19-ի երեկոյան, բավարարելով փաստաբան Միհրան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունը, ինքնաբացարկ էր հայտնել։
Պաշտպանը կասկածներ էր ներկայացրել դատավորի օբյեկտիվության վերաբերյալ, քանի որ չնայած այն հանգամանքին, որ դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը վերականգնված է, բայց տվյալ գործը դատավոր Արղամանյանին էր մակագրվել ոչ թե ավտոմատ կերպով, այլ ձեռքով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 16:22
Бывший министр иностранных дел Арцаха Давид Бабаян через свою семью передал изданию 168.am запись телефонного разговора из бакинской тюрьмы.
-
2025-04-23 15:16
Парламентская фракция оппозиционного блока «Армения» готова обсудить предложение о запуске процесса импичмента, озвученное депутатами фракции «Честь имею». Об этом на традиционных брифингах в Национальном Собрании заявила 23 апреля депутат от оппозиционного блока «Армения», член АРФ Дашнакцутюн Кристине Варданян
-
2025-04-23 15:10
Повторные подземные толчки произошли в Стамбуле, люди выбежали на улицы, наблюдались перебои с электричеством, сообщает РИА Новости со ссылкой на своего корреспондента.
-
2025-04-23 15:07
Правительство Армении на заседании 23 апреля приняло решение выделить Союзу добровольцев "Еркрапа" (СДЕ) под руководством близкого соратника премьер-министра Никола Пашиняна - Сасуна Микаеляна 234 миллиона 638 тысяч драмов (около 602 тысяч долларов США) для обеспечения непрерывности деятельности организации.