«Առանց Թրեյսի Հայաստա՛ն». «Դիմադրություն» շարժման անդամները «Մարիոթի» մոտ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները Հանրապետության հրապարակում են` «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ ժամանելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Շարժման անդամները շրջափակել են հյուրանոցի 2 մուտքերն ու վանկարկում են՝ «Առանց Թրեյսի Հայաստա՛ն»։
Նշենք, որ «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու Հայաստանում խոսքի ազատության, մամուլի, քաղաքացիական կազմակերպությունների միությունների համաժողով։
Ընդդիմադիրներն այստեղ պատրաստվում են փաստեր ներկայացնել, որ ՀՀ-ում մամուլը և խոսքի ազատությունը ոտնահարված են։
Տեղում կուտակված են նաև բազմաթիվ ոստիկաններ։
Նշենք, որ օրեր առաջ «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Թրեյսին ասել էր, որ ԱՄՆ-ն հանձնառու է օգնել հայ ժողովրդին` կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրել է 2018 թվականին ու վերահաստատել 2021-ի ընտրություններին։
Հատկապես այս հայտարարությունը բողոքի ալիք է բարձրացրել ընդդիմադիրների և նրանց կողմնակիցների շրջանում։
«Անհարգալից վերաբերմունքի համար Ամերիկայի դեսպանը պետք է հետ կանչվի։ Վերցրե՛ք ձեր մարդու իրավունքների երեսպաշտներին ու հեռացե՛ք ժողովրդավար և մարդու իրավունքները պաշտպանող Հայաստանից»,- նշեց ընդդիմադիրներից մեկը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.