Последние новости

Ռայիսի․ Թեհրանի և Բաքվի կառուցողական հարաբերությունները տարածաշրջանում անվտանգության ապահովման գործոն են

Թեհրանի և Բաքվի կառուցողական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ շահերի վրա, տարածաշրջանային անվտանգության ապահովման արդյունավետ գործոն են։ Այս մասին ասել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է Mehr-ը։

Ռայիսին ողջունել է Ադրբեջանի հետ տնտեսական, քաղաքական, մշակութային և առևտրային համագործակցության զարգացումը՝ նշելով, որ տարբեր ոլորտներում, այդ թվում տնտեսական և տարանցման, երկկողմ համաձայնագրերի կատարումը պահանջում է գործնական քայլեր Ադրբեջանի կողմից։ «Իրանը և Ադրբեջանը հարևան երկրներ լինելով հանդերձ՝ նույն մշակույթի կրողն են և ազգակցական հարաբերություններ ունեն։ Ոչ մի գործոն չպետք է խախտի երկու երկրների սերտ հարաբերությունները»։

Ռայիսիի խոսքով՝ Միացյալ Նահանգները և Իսրայելը չեն հոգում աշխարհի և տարածաշրջանի երկրների մասին։ «Հարևան երկրների, հատկապես Իրանի և Ադրբեջանի միջև փոխադարձ շահերի վրա հիմնված կառուցողական հարաբերությունների գոյությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման և ամրապնդման ամենաարդյունավետ գործոնն է»,- նշել է նա։

Ընդգծելով, որ Ադրբեջանը զբաղվում է երկու երկրների միջև համաձայնությունների իրականացմամբ, Մուսթաֆաևը տեղեկացրել է նոր նախագծերի և համաձայնագրերի պլանների մասին երկաթուղային, ավտոտրանսպորտային և տարանցման ոլորտներում՝ երկու երկրների միջև համագործակցության զարգացման նպատակով։

Ընդգծելով Իրանի ջանքերի կարևորությունը Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև գազի փոխանակման իրականացման հարցում՝ նա նշել է, որ Ադրբեջանը ջանում է ավելացնել գազի փոխանակման հզորությունն Իրանի հետ համագործակցությամբ և միևնույն ժամանակ ցանկանում է իրականացնել Թուրքմենստանից Ադրբեջան Իրանի Իսլամական Հանրապետությունով էլեկտրաէներգիայի փոխանակման նախագիծ։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ