Последние новости

Փաշինյանը «Մարիոթ» հյուրանոց ժամանեց ոչ թե կենտրոնական, այլ հետնամուտքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ «Մարիոթ» հյուրանոց ժամանեց ոչ թե կենտրոնական մուտքից, այլ հետնամուտքից: Երբ գհոյւրանոց ժամանեց «ամոթ», «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո:

Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Այնտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, ինչպես ասում են՝ ներկայացնելու իրական ժողովրդավարության վիճակը Հայաստանում։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ