Ընդդիմադիր պատգամավորները մտան հյուրանոց
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մտան «Մարիոթ» հյուրանոց, որտեղ «Հայկական ժողովրդավարություն» խորագրով համաժողով է անցկացվում։
Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրենք ցանկանում են ներսում գտնվողներին ցույց տալ Հայաստանում տիրող իրական ժողովրդավարությունը։
Այժմ հյուրանոցում են գտնվում պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Ագնեսա Խամոյանը, Արամ Վարդևանյանը, Ասպրամ Կրպեյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը, Աննա Մկրտչյանը և այլք։
Խամոյանն ուղիղ եթերով հայտնեց, որ իրենց թույլ չեն տալիս մուտք գործել այն սրահ, որտեղ ընթանում է համաժողովը։ Նրա խոսքի ընթացքում երևաց, որ ընդհարում տեղի ունեցավ պատգամավորների և Փաշինյանի անվտանգության աշխատակիցների միջև։
«Սա է նրանց ժողովրդավարությունը։ Փակ դռների հետևում քննարկում են, թե ինչ է հայկական ժողովրդավարությունը և թույլ չեն տալիս պատգամավորներին մուտք գործել և ասել, թե իրականում ինչ է կատարվում ՀՀ–ում»,– ասաց Աննա Գրիգորյանը։
Բոլորը սկսեցին վանկարկել. «Ամոթ», «Shame»։
Oրեր առաջ Թրեյսին ասել էր, որ ԱՄՆ-ն հանձնառու է օգնել հայ ժողովրդին` կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրել է 2018 թվականին ու վերահաստատել 2021-ի ընտրություններին։
Ընդդիմադիրները «Մարիոթի» մոտ են եկել, որպեսզի ներկայացնեն փաստեր, որ ՀՀ–ում խոսքի ազատությունը, մամուլը և ժողովրդավարությունը ոտնահարված են, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 19:42
Армянские школьницы завоевали четыре бронзовые медали на 14-й Европейской математической олимпиаде для девочек (EGMO), проходившей в Приштине, Республика Косово, сообщает Минобразования Армении.
-
2025-04-21 19:38
Армянский супертяжеловес Вараздат Лалаян выиграл золото чемпионата Европы по тяжелой атлетике в Кишиневе.
-
2025-04-21 19:34
Ночью ситуация была очень напряженной, постоянно стреляли из разных мест, в разных направлениях, даже с противоположных высот. Большая часть выстрелов была с командной позиции. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am житель села Хнацах Грач Овакимян, говоря о постоянных обстрелах с азербайджанской стороны.
-
2025-04-21 18:45
В ночь с субботы на воскресенье в селе Хнацах Сюникской области Армении почти час звучали выстрелы. Военный эксперт Карен Вртанесян считает, что отсутствие ответных действий со стороны армянских военных только поощряет такое поведение азербайджанской стороны.