Վերադարձ կիսանախագահական համակարգին. Արցախի սահմանադրությունը կրկին բարեփոխվում է
Հանրային քննարկման է ներկայացվել Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով առաջարվում է հրաժարվել կառավարման նախագահական համակարգից` վերադառնալով կիսանախագահականին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարությունը:
Վերադարձ կիսանախագահական համակարգին
«Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին», - գրված է հայեցակարգում:
Կառավարման կիսանախագահական համակարգի առանձնահատկությունը, կարծում են հայեցակարգի հեղինակները, կայանում է նրանում, որ այն հենվում է երկու կենտրոնների՝ Հանրապետության Նախագահի և խորհրդարանի վստահությունը վայելող վարչապետի վրա:
«Կառավարման կիսանախագահական համակարգի պայմաններում հնարավոր է սահմանադրական մակարդակով ապահովել կառավարման համակարգի ճկունությունը ճգնաժամային իրավիճակներում: Այսպես, կիսանախագահական կառավարման համակարգի դեպքում գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը, որի գործունեությունը ղեկավարում, ինչպես նաև կառավարության անդամների աշխատանքը համակարգում է վարչապետը», - ասված է հրապարակված փաստաթղթում:
Նախագահը, հանդիսանալով Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, Անվտանգության խորհրդի նախագահը:
Անվտանգության խորհուրդ
Արցախի Հանրապետությունում առանձնահատուկ կարևորություն ունեն անվտանգության բնագավառում նախագահի լիազորությունները: Այսպես, Արցախի Հանրապետության Սահմանադրության 94-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ազգային անվտանգության բնագավառում իր լիազորությունների իրականացմանն աջակցելու նպատակով Հանրապետության Նախագահն իրեն կից ձևավորում է խորհրդակցական մարմին՝ Անվտանգության խորհուրդ, և նախագահում այն:
«Պետք է նշենք, որ Անվտանգության խորհուրդը, Հանրապետության Նախագահի՝ որպես երկրի անվտանգության երաշխավորի, գործառույթների իրականացմանն աջակցող մարմին, ունի բացառիկ կարևոր նշանակություն: Անվտանգության խորհուրդը միակ խորհրդակցական սահմանադրական մարմինն է, որը Հանրապետության Նախագահը Սահմանադրության ուժով պարտավոր է կազմավորել և նախագահել:
Գործող իրավակարգավորումների համաձայն՝ Անվտանգության խորհուրդը մշտապես գործող խորհրդակցական մարմին է:
Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ազգային անվտանգության բնագավառում առկա իրավաքաղաքական հիմնախնդիրները, առաջարկվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ անդրադառնալ Անվտանգության խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակին, մասնավորապես, վերանայել Անվտանգության խորհրդի խորհրդակցական բնույթը, սահմանել Անվտանգության խորհրդի գործունեության հիմնական նպատակները, լիազորությունները, ինչպես նաև ամրագրել, որ Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով», - առաջարկվում է փաստաթղթում:
Կառավարության ձևավորում
Կառավարման կիսանախագահական համակարգի դեպքում, խորհրդարանը մասնակցում է կառավարության ձևավորմանը, մասնավորապես, կառավարության կառուցվածքը, կառավարության առաջարկությամբ, սահմանվում է օրենքով, նշվում են հայեցակարգի հեղինակները:
Գործող Սահմադրությամբ, որպես խորհրդարանի կողմից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության արդյունավետ միջոց, ամրագրված է հարցապնդման ինստիտուտը, որն իրականացվում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից:
«Ի լրումն գործող իրավակարգավորումների՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանել, որ հարցապնդման արդյունքով Ազգային ժողովը Հանրապետության Նախագահին կարող է առաջարկել քննարկել կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը:
Պետք է նշենք, որ կառավարման կիսանախագահական համակարգին անցում կատարելու արդյունքում անհրաժեշտ է լինելու վերանայել ինչպես Հանրապետության Նախագահի, այնպես էլ՝ Ազգային ժողովի և կառավարության լիազորությունները՝ ապահովելով իշխանության բոլոր ճյուղերի արդյունավետ գործունեությունը», - ասված է փաստաթղթում:
Արտահերթ ընտրություններ
Հայեցակարգի հեղինակները վերը նշված փոփոխությունների համատեքստում անհրաժեշտ են համարում հրաժարվել գործող Սահմանադրությամբ ամրագրված և Ընտրական օրենսգրքում մասնրամասնված Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա ընտրություններ անցկացնելուց:
«Օրենսդիր և գործադիր իշխանությունների բնականոն գործունեության ապահովման և հայեցակարգով նախատեսված առաջարկություններն իրացնելու նպատակով՝ անհրաժեշտ է լինելու մինչև գործող Սահմանադրության համաձայն ընտրված Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը կազմակերպել և անցկացնել արտահերթ համապետական ընտրություններ:
Առաջարկվում է, հաշվի առնելով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակը, ինչպես նաև հանրային իշխանության մարմինների գործունեությանը չխոչընդոտելու նպատակով, համապետական ընտրություններն անցկացնել աստիճանաբար՝ 2023 թվականին համամասնական ընտրակարգով անցկացնելով խորհրդարանական, 2024 թվականին՝ նախագահական ընտրություններ:
Միաժամանակ, առաջարկվում է ընտրական գործընթացների ճկունությունն ապահովելու նպատակով, բացառիկ դեպքերում Արցախի Հանրապետության Ազգային ժողովին վերապահել Հանրապետության Նախագահ ընտրելու լիազորություն՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանելով այդ լիազորության իրականացման դեպքերը», - ասված է փաստաթղթում:
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 15:49
«Не секрет, что уже неоднократно власти Армении и тот же Никол Пашинян внедряли в армянское общество азербайджанские нарративы», – заявил на полях проходящей в Ереване международной конференции на тему «Глобальная безопасность и геополитические вызовы» политический обозреватель информационно-аналитического центра «Верелк» Айк Халатян, коснувшись заявления Никола Пашиняна относительно Западной Армении и введенного в обращение Баку термина «Западный Азербайджан».
-
2024-11-23 15:35
Политолог Степан Даниелян, коснувшись сделанных накануне, 22 ноября, Николом Пашиняном в ходе интервью Общественному телевидению Армении заявлений, написал:
-
2024-11-23 15:33
Землетрясение произошло в субботу в Лачине (Бердзор). Толчки ощущались во всем Карабахе, сообщают азербайджанские СМИ.
-
2024-11-23 15:31
Российские карты китайской системы UnionPay, выданные Газпромбанком, перестали обслуживаться банками ОАЭ и Турции.