ԱՄՆ դեսպանը ներկայացրեց ՀՀ-ի ժողովրդավարության զարգացման մեջ 30 տարում արած ներդրումները
1992թ-ից ԱՄՆ-ը Հայաստանում սոցիալական զարգացման ու ժողովրդավարության կայացման նպատակով շուրջ 3 մլրդ դոլարի աջակցություն է տրամադրել։
Այս մասին այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող «Ժողովրդավարության հայկական ֆորումում» հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Այն, ինչ մենք անում ենք աջակցության տիրույթում, հնարավոր չէր լինի, եթե չլիներ փոխգործակցությունը, չլիներ ժողովրդի կամքը, չլինեին մարդիկ, ովքեր ցանկանում էին օգտվել ու քաղել այդ աջակցության պտուղները։ Եվ Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել ի դեմս ՀՀ կառավարության։ Բարեփոխումների իրականացման, ժողովրդավարության օրակարգում մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, որոնք ուղղված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, և, որ ամենակարևորն է` մարդկային կապիտալում ներդրումներում»,- ասաց դեսպանը` հավելելով, որ մարդկային կապիտալում ներդրումներն են, որ թույլ են տալիս, որպեսզի ժողովրդավարությունն աճի ու զարգացում ապրի։
Իսկ որպես մարդկային կապիտալում կատարված ու կատարող ներդրումների ցայտուն օրինակ, Լին Թրեյսին բերեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի հիմնումն ու տարբեր կրթական ծրագրերի ֆինանսավորումը։
«Սա ուղղակի մեկ ներդրում չէ, այլ ներդրում, որի արդյունքները երկար ժամանակ տեսանելի կլինեն»,- ասաց նա։
Լին Թրեյսին հատուկ շեշտեց նաև հանրության առանձին խմբերի` կանանց, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց ու ԼԳԲՏ ներկայացուիչների իրավունքների պաշտպանության ծրագրեր իրականացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը։
Ամերիկացի դիվանագետը խոսեց նաև ՀՀ-ում ԱՄՆ ապագա ծրագրերի մասին` հատկապես կարևորելով հանրային հատվածում դրանց շարունակականության անհրաժեշտությունը, լրագրողական տարբեր նախագծերն ու կոռուպցիայի դեմ պայքարը, դատական ու իրավապահ համակարգերի բարեփոխումները, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.