ՀՀ–ում տարեկան քաղցկեղի մոտ 9000 նոր դեպք է հայտնաբերվում
Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, վերջին շրջանում ուռուցքաբանության ոլորտում հիվանդների քանակը շատանում է։
«Նաիրի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության ծառայության ղեկավար, ուռուցքաբան Լևոն Բադալյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ դա համաշխարհային խնդիր է և կապված է մարդկանց ապրելակերպից ու տարբեր վնասակար գործոնների ազդեցությունից։
«Միևնույն ժամանակ զարգանում են ախտորոշման և բուժման մեթոդները, որոշակի դրական միտումներ արդեն սկսում են նկատվել։ Մեր երկրում համեմատաբար նվազել են բարձիթողի դեպքերի թիվը, որոշ ասպարեզներում գրանցվում է բուժման արդյունավետության բարելավում։ Բայց և մեր երկրում տարեկան քաղցկեղի մոտ 9000 նոր դեպք է հայտնաբերվում։ 10 տարի առաջ այդ թիվը չէր գերազանցում 8000-ը»,– նշեց Բադալյանը։
Նրա խոսքով` քաղցկեղի բուժման գործում ամենակարևոր նախապայմաններից մեկը վաղ ախտորոշումն է։ Բնակչությունն այսօր ավելի իրազեկված է, ախտորոշման մեթոդներն ավելի զարգացած են, բազմաթիվ մեծ ու փոքր կլինիկաներ հագեցած են ախտորոշման սարքավորումներով և ծառայություններով։
«Նաիրի» ԲԿ–ի «Թամարա Աբգարյանի անվան ուռուցքաբանության ծառայության» հիմնադիր ֆրանսահայ ռեանիմատոլոգ Գևորգ Աբգարյանն ընդգծեց, որ Ֆրանսիայում նույնպես գրանցվել է օնկոլոգիական հիվանդների թվի աճ, սակայն թոքի քաղցկեղով հիվանդանալու դեպքերը նվազել են։
«Սա կապվում է ծխախոտի դեմ պայքարի հետ, այնտեղ շուտ են սկսել այդ գործողություններն անել։ Ընդհանուր առմամբ էլ աճ է նկատվում, քանի որ օդն աղտոտված է, սնունդն էլ մաքուր չէ։ Ֆրանսիայում 50 տարեկանից հետո քաղաքացիներին ստիպում են բժշկի դիմել ու աղիքի բուժզննում անցնել, կանանց մոտ էլ արգանդի վզիկից են փորձանմուշ վերցնել։ Այդ երկրում կրծքի քաղցկեղի դեմ նույնպես պայքար կա, և բոլոր կանայք կարող են անցնել մամոգրաֆիա։ Այդ ծառայություններն անվճար են»,– ասաց Աբգարյանը։
Նա շեշտեց, որ արդեն 30 տարի շարունակ անեսթեզիայի և վերակենդանացման ոլորտների վերաբերյալ նորություններ է ներմուծում Հայաստան, 10 տարի էլ օնկոլոգիական նորամուծություններ է բերում։ Դեռ 10 տարի առաջ քիմիաթերապիա անելու համար քաղցկեղով հիվանդներին դեղը ներարկում էին ձեռք հատվածից, սակայն Աբգարյանը ՀՀ է բերել հատուկ միջոց, որը դրվում է մաշկի տակ, ու այդպես է ներարկվում։
Լևոն Բադալյանն էլ փաստեց, որ վերջին 10 տարում Հայաստանում ուռուցքաբանության ոլորտը զարգացել է։ Նա անդրադարձավ նաև հիվանդության բուժման ֆինանսական հատվածին և շեշտեց` ոլորտն առհասարակ թանկ է։
«Ախտորոշման ու բուժման համար կիրառվում են ժամանակակից սարքավորումներ, թանկարժեք դեղամիջոցներ։ Քաղցկեղով հիվանդ անձի համար առաջին խնդիրը ֆինանսական մասն է։ Բուժումը թանկ է և, ցավոք, պետությունը չի կարողանում ամբողջությամբ հոգալ հիվանդների ծախսերը։ Գործում է պետպատվեր, սակայն դա մասամբ է ծածկում բոլոր ծախսերը։ Այն պացիենտները, որոնք չունեն բավականաչափ գումար, նրանց բուժման որակը կարող է զիջել մյուսներին, որոնք կարողանում են հոգալ բոլոր ծախսերը»,– նշեց Բադալյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում ամենաշատը մահանում են սրտանոթային հիվանդություններից, երկրորդ տեղում նորագոյացություններն են, ապա շնչուղիների հիվանդություններն են, իսկ չորրորդ տեղում՝ մարսողական օրգանների հիվանդությունները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 16:33
Депутат НС Армении от оппозиционной фракции "Айастан" Агнесса Хамоян на бюджетных слушаниях в парламенте спросила главу Следкома Артура Погосяна насчет произошедшего в апреле жестокого убийства 22-летнего жителя Эчмиадзина, задав ему несколько "неудобных" вопросов о качестве работы следователей.
-
2025-06-06 16:25
Военнослужащие ВС Азербайджана уже увезли двух несовершеннолетних парней из общины Тех Сюникской области Армении в неизвестном направлении, написал бывший омбудсмен РА, глава «Центра права и справедливости «Татоян» Арман Татоян в соцсети.
-
2025-06-06 16:20
На встрече с армянским премьером Николом Пашиняном председатель Совета Федерации РФ Валентина Матвиенко подтвердила готовность России продолжить сотрудничество с Арменией, основанное на взаимном уважении и дружбе.
-
2025-06-06 16:16
Мультимодальный маршрут через Транскавказскую магистраль может теоретически стать альтернативой МАПП "Верхний Ларс". Об этом заявил председатель Российско-Армянского делового совета Араик Татоян, выступая на 10-м межрегиональном Армяно-российском форуме.