Լին Թրեյսին բարձր գնահատական է տվել Փաշինյանին
Խոսքի ազատության և լրագրողների աշխատանքի հարցում սահմանափակումներ չպետք է լինեն. Այս մասին մայիսի 20-ին «Հայկական ժողովրդավարություն» ֆորումին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։
Նա ՀՀ օրենսդիր մարմնին կոչ արեց հաշվի առնել այն պահերը, որոնք քննադատության են ենթարկվում՝ հիշեցնելով, որ բարելավման տեղ կա նաև կոռուպցիայի դեմ պայքարում՝ մատնանշելով հսկայական թվով մարտահրավերները։ «Անկախ և արդար դատական համակարգը ևս շատ կարևոր է առաջընթացի համար։ Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևոր է քաղաքացիներին նախապատրաստել ժողովրդավարությանը մասնակցությանը։ Դա ժողովրդավարության զարգացման կարևոր գործոն է։ Աջակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կանանց, հաշմանդամություն ունեցող, ԼԳԲՏ անձանց իրավունքները և համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ, կարող են զարգացում ապահովել»,- ասաց դեսպանը: Նա համոզմունք հայտնեց, որ քաղաքացիների վերոնշյալ կատեգորիան հատուկ ուշադրության կարիք ունի։
Թրեյսին կրկնեց, որ 1992 թ. ի վեր ԱՄՆ-ն մոտ 3 միլիարդ դոլար է հատկացրել Հայաստանում մարդկանց կենսամակարդակի բարելավման համար։ «Ես ուզում եմ իմ գնահատականը հայտնել Հայաստանի վարչապետին, ուզում եմ իմ բարձր գնահատականը հայտնել հայ ժողովրդին, քանի որ համագործակցությունն անհնարին կլիներ առանց նրանց, ովքեր ցանկանում են քաղել աջակցության պտուղները։ Միացյալ Նահանգները, լավ գործընկեր է գտել, ի դեմս Հայաստանի կառավարության, բարեփոխումների ճանապարհին, այդ թվում՝ ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական զարգացման ոլորտներում։ Ուզում եմ նշել նաև ընտրական համակարգի բարեփոխումները, որոնք իրականացվել են վերջին չորս տարվա ընթացքում Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Հայաստանի համար դժվարին պահին երկու ազատ և արդար ընտրարշավ անցկացվեց»,- հավելեց նա, տեղեկացնում է News.am-ը։
Լին Թրեյսիի կարծիքով՝ ամենակարևոր ներդրումը մարդկային կապիտալի զարգացման ոլորտում է, քանի որ առանց դրա այլ ոլորտներում հաջողությունն անհնար է։ «Մենք աջակցություն ենք ցուցաբերում կրթության, լրագրողների վերապատրաստման ոլորտում»,- եզրափակեց ԱՄՆ դեսպանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.