Последние новости

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է

Ղազախստանյան սցենարը մերժվե՞լ է

Հայտնի պարբերականների հավաստմամբ, Փաշինյանը ծրագրել էր լուծել բողոքի փողոցային ակցիաների հարցը ղազախստանյան սցենարով, սակայն վճռական մերժում է ստացել ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներից: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասաց, թե Նիկոլը ՀԱՊԿ-ին չի դիմել։ Այդ հերքմանը չհավատացին, իշխանավարող սրիկայախումբը 4 տարվա ընթացքում արդեն բազմիցս աչքի է ընկել իր էժանագին հնարքներով. ստորագրությամբ ու կնիքով թղթի վրա պաշտոնական դիմումի բացակայությունը բնավ չի նշանակում, թե Նիկոլը հող չի շոշափել նման որոշման համար

Կապիտուլյանտը հանդիպում է խնդրել Պուտինի հետ, որպեսզի Կրեմլի կողմից ռեժիմի աջակցության երևութականություն ապահովի: Այդ չնախատեսված հանդիպումից անմիջապես հետո ՌԴ ԱԳՆհստակ հասկացնել տվեց, որ Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Նիկոլն իր տգետ ուղեղով համարում էր, թե իր հնարքը հեշտ ու հանգիստ կանցնի…

Բողոքի փողոցային ակցիաները, հանրահավաքները Ֆրանսիայի հրապարակում՝ դրանց հաջորդող երթերով, օրըստօրե ուժգնացնում են ռեժիմի թուլության մասին տպավորությունը։ Փաշինյանը չի կարողանում վերացնել Ֆրանսիայի հրապարակի վրանային ճամբարը։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի ԱԳՆգնահատականը լիովին համընկնում է ռեժիմի առաջին դեմքերի գնահատականների հետ, թե իբր՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքվել են «ռևանշիստներ», որոնք չեն վայելում ժողովրդի աջակցությունը: Սակայն ակներև է, որ ժողովրդի աջակցությունը չի վայելում ինքը՝ Նիկոլը։

Փողոցային պայքարի հարցը ղազախստանյան սցենարով լուծելու գլխավոր ծրագրի ձախողումից հետո Փաշինյանը այս շաբաթ մի շարք խորհրդակցություններ է անցկացրել ոստիկանության և ԱԱԾ ղեկավարներ Վահե Ղազարյանի և Արմեն Աբազյանի հետ։ Կապիտուլյանտը հասկանում է, որ յուրաքանչյուր օրը աշխատում է իր դեմ, իսկ ոստիկանական տեռորն արդեն վերջնականապես վարկաբեկել է Հայաստանը որպես «ժողովրդավարության բաստիոն»։ Այս օրերին ողջ աշխարհին պարզ դարձավ, որ Փաշինյանի Հայաստանը քաղաքացիական պատերազմի շեմին է, որ երկրում թափ է առնում ազգային-ազատագրական պայքարն ընդդեմ դավաճանի բռնապետության։ Մայիսի 18-ին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հանդիպումը ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ պսակվեց «զգալի» շարժով. փողոցային պայքարի այն մասնակցին, որին մայիսի 18-ին խեղդում էր ոստիկանը, մայիսի 19-ին իրավապահները ոտքով հարվածեցին որովայնին: Իշխանության Ճամբարում համառորեն տիրաժավորում էին բլեֆն այն մասին, թե Իշխանը պայմանավորվել է Վահեի հետ, ուստի բարիկադների երկու կողմերում մարդիկ դեռ չեն սպառել բանակցությունների սեղանի շուրջ նստելու հնարավորությունը։

Նիկոլը ոստիկանական գործողություն է ծրագրում Ֆրանսիայի հրապարակում

Գիտակցելով, որ ժամանակն աշխատում է իր դեմ, Նիկոլը ոստիկանական գործողություն է ծրագրում, 2008-ի մարտի 1-ի գիշերը Թատերական հրապարակում տեղի ունեցածի օրինակով: Իշխանության քարոզչամեքենայի և ֆեյքերի բանակի կողմից այդ պատժիչ գործողությանը հասարակական կարծիքի նախապատրաստման փուլն արդեն մոտենում է ավարտին: Մեր ունեցած տեղեկություններով՝ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հետաձգել է գործողության ժամկետը, հուսալով, թե փողոցային ակցիաներն ինքնաբերաբար կմարեն։

Կապիտուլյանտին մտերիմ աղբյուրներից արտահոսքերն իրարամերժ բնույթ ունեն։ Դատելով ամենից, Փաշինյանը ոչ մեկին չի վստահում, և վերջնական որոշումը կայացվելու է անսպասելիորեն։ Հաշվարկը կառուցվում է հանկարծականության գործոնի վրա, սակայն օրեցօր ավելի ակնհայտ է դառնում, որ Ֆրանսիայի հրապարակի վրանային ճամբարի վերացումը կարող է ակտիվացնել պայքարն ու փողոց դուրս բերել ողջ մայրաքաղաքը:

Օրերս լուրեր տարածվեցին, որ Փաշինյանը վճռականորեն մերժել է Ղազարյանի և Աբազյանի առաջարկը՝ սպասել մինչև կլրանա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկ տարին (հունիսի 20)։ Ուժային կառույցների ղեկավարները փորձել են ներշնչել իրենց պետին, թե մեկ-երկու շաբաթ անց փողոցային պայքարի մասնակիցները կհոգնեն ոստիկանության հետ ընդհարումներից, բերման ենթարկվելուց, հանրահավաքներից ու երթերից, իսկ երբ փողոցային պայքարի ինտենսիվությունն անկում ապրի, մայրաքաղաքի կենտրոնում վրանային ճամբարի վերացումը կդառնա զուտ տեխնիկայի հարց։ Փողոցային թեժ պայքարի տևողության վերաբերյալ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց համաձայնեք, պարոնայք, խորհրդարանական ընդդիմությունն այդ հուսահատ քայլին գնաց ոչ թե ռևանշի, այլ քաղաքական անելանելիության պատճառով։

4 տարիների ողջ ընթացքում իշխող ռեժիմն ամեն օր ապացուցում էր, որ քաղաքական դիլետանտներին ինչ-որ բան համոզելու կամ ինչ-որ բան սովորեցնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ Նախքան 44-օրյա պատերազմը ընդդիմությունը փորձում էր համոզել վարչախմբի պարագլխին ու նրա ուսապարկերին, որ պետք չէ բանը հասցնել բանակցությունների խզման՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգի հայտարարություններով։ Պատերազմից հետո Նիկոլը հայտարարեց, թե բանակցությունները ձախողել է ոչ թե ինքը, այլ Սերժ Սարգսյանը։ Փաշինյանին համոզում էին, որ պետք չէ փլուզել բանակը անձեռնհաս կադրերով, պետք չէ բռնաբարել արդարադատությունը պատվիրված քաղաքական դատաստաններով, պետք չէ ասել, թե կորոնավիրուսը կարելի է պինցետով խեղդել օղու բաժակում, պետք չէ տարածքներ հանձնել բանավոր ընկալման և բանավոր պայմանավորվածությունների հիման վրա... Բոլոր հորդորներին հաջորդում էր շշպռալի պատասխանը, թե իբր՝ ամեն ինչում մեղավոր են նախկինները։

Միլիոններ՝ ասֆալտին արյուն հեղելու համա՞ր

Նույնիսկ այն ժամանակ, երբ ընդդիմությունը զբաղեցրեց Ֆրանսիայի հրապարակը, երկխոսության հնարավորությունը դեռ պահպանվում էր, բայց Փաշինյանը փլուզեց նաև այդ փխրուն հեռանկարը։ Միլիոնավոր դոլարները, որոնք վերջին շրջանում շռայլվել են աշխատավարձի հավելավճարի տեսքով ոստիկանությանը կաշառելու վրա, ցույց տվեցին, որ կապիտուլյանտը այրել է բոլոր կամուրջները, և երկխոսության վերջին հույսը մարել է։ Այսուհետ բառերի փոխարեն՝ ծեծկռտուք, խեղում, անպարկեշտ հայհոյանք, բերման ենթարկում, ձերբակալություններ ու խոշտանգումներ…

Հանգուցաքուծումը մոտենում է. թե ինչպիսին այն կլինի, կախված է մեզանից յուրաքանչյուրից։ Եկեք հիշենք, որ 2019-ին՝ Իջևանում ապօրինի անտառահատումների հետ կապված իրադարձությունների թեժ պահին, Նիկոլը Արթուր Վանեցյանից (այն ժամանակ ԱԱԾ ղեկավարից) պահանջեց, որ «արյան գետեր հոսեն»։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է նա այսօր պահանջում Ղազարյանից ու Աբազյանից։ Պարգևավճարների տեսքով ոստիկանությանը շնորհված 6,5 մլն դոլարը վճար է ոչ միայն փողոցային անկարգությունների դեմ պայքարի համար

Ո՞վ կարող է բացառել, որ այդ միլիոնավոր դոլարների մեջ Փաշինյանը չի «ներառել» ևս 10 մարդու կյանքի գինը։ Դատելով կոշտ քայլերից, պատժարարներն ամենևին չեն վախենում, որ ծեծը կարող է հանգեցնել փողոցային պայքարի մասնակիցներից որևէ մեկի մահվան։ Դրանից բխում է այն միտքը, որ ոստիկաններին խոստացել են լոկ ձևական պատասխանատվություն, այլ կերպ ասած՝ ինդուլգենցիա են տվել ինչ-որ մեկի մահվան պատճառ դարձած ուժի կիրառման համար։ 2008թ. մարտի 1-ի 10 զոհերի կյանքի դիմաց, որոնց մահը իր իսկ սանձազերծած սադրանքի հետևանքն էր, Նիկոլը վճարեց՝ զոհերի հարազատներին 30-ական մլն դրամ հատկացնելով Հայաստանի բյուջեից։ 2008թ. մարտի 1-ին Նիկոլը բարձրախոսով ճղավում էր. «Մենք պետք ա քաղաքից մաքրենք ղարաբաղցի տականքներին», և «հոգին փառավորվում էր», երբ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ոստիկաններից խլում էին զենքն ու մահակները։ Այսօր նա լռում է, բայց իր փոխարեն միանգամայն հստակ խոսում է 6,5 մլն դոլար գումարը։ Ո՞վ կերաշխավորի, որ դա վճար չէ ցուցափեղկերի առջև մայթերին արյուն հեղելու դիմաց, չէ՞ որ Նիկոլը հիշում է, թե ինչ խաղաղ էր Երևանը 2008-ի մարտի 2-ին։

Փաշինյանը արյունոտ սպանդ կսանձազերծի միայն այն դեպքում, եթե դադարի վախենալ պատասխան արձագանքից։ Իսկ որպեսզի նա չդադարի վախենալ, անհրաժեշտ է, որ Ֆրանսիայի հրապարակը մնա մարդաշատ։ Ռեժիմին ծառայող հեռուստաալիքները նկարահանում են հրապարակը առավոտյան ժամը 7-ին, որպեսզի ցույց տան, թե այնտեղ ոչ ոք չկա, մինչդեռ երեկոյան այնտեղ ասեղ գցելու տեղ չկա։ Հանգուցալուծումը մոտ է, հենց այդ պատճառով էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խնդրեց փողոցային պայքարի մասնակիցներին թիկունքից չհրել դրա կազմակերպիչներին, քանզի ցանկացած շտապողականություն կարող է վնասել ընդհանուր գործին և հանգեցնել բացասական հետևանքների

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПАШИНЯН ЗНАЕТ, КТО КОНТРОЛИРУЕТ ПОДПОЛЬНЫЙ РЫНОК ОРУЖИЯ
    2025-02-21 10:01

    Едва улеглись страсти вокруг криминальной разборки с нападением на дом руководителя административной единицы Мердзаван Мгера Ахтояна в ночь на 5 февраля, как всплыли детали разборки с применением огнестрельного оружия в деревне Джрабер (об этом ниже). Вооруженное нападение на дом Ахтояна, напомню, завершилось убийством 29-летнего Григора Оганяна, который был двоюродным братом (сыном сестры отца) Ахтояна.

  • РИЧАРД МУР ПРИДАЛ УСКОРЕНИЕ ПРОЦЕССАМ НА ПОЛИТИЧЕСКОМ ПОЛЕ РА, НО…
    2025-02-21 09:31

    Окончательные итоги переговоров по Украине предсказать трудно, однако армянские западники по команде своих хозяев уже приведены в состояние боевой готовности. Параллельно с переговорами между США и РФ в Саудовской Аравии агенты западного влияния кричали и продолжают кричать на всех углах, что Пашинян обязан незамедлительно выступить с заявлением о выходе РА из ОДКБ, ибо только таким путем можно избежать последствий, вызванных новым переделом мира.  Мюнхенская конференция по безопасности, саммит в Париже, переговоры 18 февраля в Эр-Рияде без Европы и Украины показали, что правящая верхушка во главе с Пашиняном приняла закон об интеграции в состав самого слабого мирового полюса.

  • ПАШИНЯН ХОЧЕТ ПЕРЕВЕРНУТЬ СТРАНИЦУ 44-ДНЕВНОЙ ВОЙНЫ ДО ПАРЛАМЕНТСКИХ ВЫБОРОВ
    2025-02-20 09:04

    В том, что Пашинян продолжает сводить политические счеты при помощи уголовных преследований, есть доля вины рядовых граждан. Армянское общество после 2018 г. стало пугающе равнодушным. К примеру, мало кого заинтересовал тот факт, что уголовное преследование против бывшего заместителя начальника Генштаба генерал-лейтенанта Тирана Хачатряна возбудили 3 января 2025 г., то есть, спустя более 4 лет после завершения 44-дневной войны. Только теперь "выяснилось", что с 7 по 17 октября 2020 г. Хачатрян допустил "служебную халатность, не сформировав командный пункт на южном направлении фронта, что, наряду с другими обстоятельствами, повлекло по неосторожности тяжкие последствия".

  • РЕЖИМ ПРЕСЛЕДУЕТ ВОЛОДЮ ГРИГОРЯНА
    2025-02-17 10:18

    Людвиг Гюльназарян подал в отставку с поста руководителя общины Паракар по причине участия в криминальной разборке. Дело было16 ноября 2024 г. Разборка имела место с применением огнестрельного оружия, причиной послужил финансовый спор. В результате Гюльназарян получил ранение в ногу. Позже следствие очистило его от подозрений (иначе и быть не могло, ведь Гюльназарян - член ГД), и он выиграл внутрипартийные выборы, вернувшись на прежнюю должность в статусе и. о. Напомню, что по итогам выборов в совет Паракара больше всего голосов набрала партия "Страна для жизни".

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ