Последние новости

«Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք չի անցկացնի

«Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք չի անցկացնի եղանակի պատճառով։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարեց շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«Վարչապետի աթոռը զբաղեցրած անձը վաղը մեկնելու է Բրյուսել` Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու։ Հետևաբար, շատ կարևոր է վաղվա հանրահավաքին ձեր մասնակցությունը` 18.00–ին Ֆրանսիայի հրապարակում»,–ասաց Սաղաթելյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նրա խոսքով` բոլորը պետք է իմանան, որ Փաշինյանն այլևս ժողովրդի կողմից մանդատ չունի և չի կարող որոշումներ կայացնել, առավել ևս` ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ ստորագրել։

Հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Նշվում էր, որ նա առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ