Պահեստազորի գեներալները պահանջում են քրեական հետապնդում իրականացնել ոստիկան մայորի դեմ
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով պահեստազորի գնդապետ, արցախյան պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանի դեմ բռնի գործողությաներ իրականացրած ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։ Համապատասխան հայտարարությունը, որին միացել են նաև «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը, «Պահեստազորի սպաների» շարժումը, «ԱԱԾ» պահեստազորի սպաների միությունը, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ-ն, հրապարակվել է հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ մայիսի 17-ի առավոտյան, Երևան քաղաքի Պուշկինի փողոցում ոստիկանության մի խումբ ծառայողներ առանց որևէ հիմնավոր պատճառաբանության բռնություն են կիրառել մայթով քայլող ՀՀ քաղաքացու, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ։ Ոստիկանները բռունցքներով նախ հարվածել են Արայիկ Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, գցել գետնին, հետո ոտքերով շարունակել երկար ժամանակ հարվածներ հասցնել։
«Պահեստազորի գնդապետ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելուց առաջ, ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները և այդ նույն գումարտակի ստորաբաժանման հրամանատար, ոստիկանության մայոր Միքայել Այվազյանը վաղօրոք իմացել են, որ այդ քաղաքացին պահեստազորի սպա է, արցախյան 3 պատերազմների մասնակից, 3-րդ կարգի զինհաշմանդամ, 44-օրյա պատերազմում իր երկու որդիների հետ ռազմական գործողությունների մասնակցած և վիրավորումից դեռևս վերջնականապես չապաքինված անձ»,- նշված է հայտարարության մեջ։
Բռնություն գործադրելուց հետո Արայիկ Մուրադյանին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք և որոշ ժամանակ անց ազատ արձակել:
Տեղեկացնենք, որ ակցիայի ժամանակ մոտ 10 կարմիրբերետավորներ գնդապետին գետնին էին տապալել, ոտքերով հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել: Եվ երբ ներկա կանայք տեղեկացրել են, թե ում նկատմամբ են բռնություն գործադրում՝ զինվորական է, մայոր Այվազյանն արձագանքել է, որ «թքած ունի» գնդապետի «Մարտական խաչի», պատերազմի մասնակից լինելու վրա:
Վերոնշյալ կազմակերպությունները դեպքի առնչությամբ ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանից և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանից պահանջում են քրեական հետապնդում իրականացնել ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի և ոստիկանության՝ հանցանք կատարած այլ ծառայողների նկատմամբ, երկրորդ՝ կասեցնել դեպքի հետ առնչություն ունեցող ոստիկանության ծառայողների պաշտոնավարումը։
Ի դեպ, նշված պահանջի տակ ստորագրած պահեստազորի գեներալների շարքում կան նաև ԳՇ նախկին պետ, պահեստազորի գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի, նախկին ՊՆ նախարար, ԱԺ պատգամավոր, պահեստազորի գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, ԳՇ նախկին պետի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի անունները, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 19:06
В условиях, когда мир борется за нероссийские энергоносители на фоне эскалации глобальной напряженности, может ли 43-километровая полоса армянской земли стать хитроумным ходом США против Москвы и Тегерана? Смелая заявка США на аренду так называемого «Зангезурского коридора» на столетие сулит ежегодные торговые потоки в размере 50–100 миллиардов долларов, но рискует разжечь новую горячую точку холодной войны на Кавказе. Об этом пишет Forbes.
-
2025-07-18 19:00
Сохраняются значительные риски вокруг проекта коридора через Армению, наблюдатели оценивают вероятность застоя переговоров в 60%, что потенциально задержит реализацию проекта на 12–18 месяцев. Об этом пишет Forbes.
-
2025-07-18 18:38
Ниже представляю эксклюзивный документ на русском языке, который был направлен руководством Азербайджана президенту Арцаха Самвелу Шахраманяну, с требованием представить и принять его парламентом.
-
2025-07-18 18:36
Аналитик Forbes Гюней Йылдыз заявил о реальной перспективе аренды США так называемого Зангезурского коридора – это, по его словам, принесет многомиллиардную прибыль. Об этом он пишет в своей статье на сайте издания.