Շոյգու․ «Ազովստալն» ու Մարիուպոլն ամբողջությամբ ազատագրվել են
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ուկրաինացի զինյալներից «Ազովստալի» և Մարիուպոլի ամբողջական ազատագրման մասին։ Գործարանի ստորգետնյա օբյեկտներն անցել են Ռուսաստանի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ։
Հանձնվել է նաև «Ազովի» «հրամանատարը»։ Նրան դուրս են հանել հատուկ զրահապատ ավտոմեքենայով՝ տեղի բնակիչների հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով։
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի ուժայինները, որոնք հանձնվել են ռուս զինվորականներին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում, բոլոր իրավունքներն ունեին «դուրս գալ ու պահպանել իրենց կյանքը»։ Նրա խոսքով, այդպիսի հրահանգ նրանք ստացել էին Ուկրաինայի ԶՈւ հրամանատարությունից։
Նշենք՝ մայիսի 16-ին զենքը վայր էին դրել ու հանձնվել էին 2439 «Ազովի» նեոնացիստներ և ուկրաինական ԶՈւ զինծառայողներ, որոնք շրջափակված էին գործարանի տարածքում։
Ապրիլի 16-ին ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ Մարիուպոլի ամբողջ տարածքը մաքրվել է ուկրաինական բանակից, օտարերկրյա վարձկաններից և «Ազով» գնդի նեոնացիստներից (որի գրոհայինների դեմ Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել):
Ուկրաինական խմբավորման մի մասն արգելափակվել էր «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 26-ին հայտարարել էր, որ գործարանը լիովին մեկուսացված է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.