Ամրամ Մակինյան․ Փչվում է հերթական փուչիկ-քրեական գործը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է.
«Իմ ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ փչվում է հերթական փուչիկ-քրեական գործը. այս անգամ թիրախում Տարոն Մարգարյանն ու Արծվիկ Մինասյանն են։
Փուչիկի հիմքը օրերս համացանցում տարածված տեսանյութ է, որտեղ մի տղամարդ պատմում է իբրև թե հավաքներին մասնակցելու համար իրեն նյութապես շահագրգռելու մասին…
Տիկնայք և պարոնայք, կարծես Աննա Վարդապետյանի բացահայտվելը ձեզ դաս չեղավ, կա ևս մեկ տեսանյութ, որտեղ նույն տղամարդը պատմում է, թե ոստիկաններն իրեն ինչպես են տարել Արգավանդ, հետո Էջմիածին, հետո Արմավիր ու ինչպես է պարզվել, որ Արարատի մարզպետ (այո, Արարատի մարզպետ) Տարոն Մարգարյանը իրեն գումար ՉԻ տվել և ինքը Արարատի մարզպետ Տարոն Մարգարյանին չի ճանաչում…
Լավ հիմա ին՞չ եք անելու, Արարատի բոլոր մարզպետներին եք կանչելու հարցաքննության, թե բոլոր Տարոն Մարգարյաններին...
Հաշվի առնելով տեսանյութից ակնհայտ երևացող ոչ հանրային քննարկման ենթակա խնդիրները՝ առաջարկում եմ կարճել քրեական գործը, իսկ կարճման որոշման օրինակներն ուղարկել Արարատի բոլոր մարզպետներին և բոլոր Տարոն Մարգարյաններին…
Լրջացեք վերջապես, խելապակասին մի լսեք, դուք անուններ ունեք»։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.