Օմբուդսմեն․ Արցախի ժողովուրդը չի ընդունի Ադրբեջանի կազմում ինքնավարության մասին որևէ փաստաթուղթ
Ոչ մի ինքնավարություն Արցախի ժողովրդի համար անընդունելի է: Այս մասին հայտարարել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղին մշակութային ինքնավարության կարգավիճակ տալու շուրջ համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին հարցին:
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում հանդիպում է նախատեսվում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև:
«Սա ինքնանպատակ չէ և ոչ էլ քմահաճույք է: Արցախի ժողովուրդն արդեն գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում ինքնավարությունն Ադրբեջանի կազմում: Գիտի հստակ դեմոգրաֆիկ ցուցանիշներով, խտրական քաղաքականությամբ, որն իրականացրել է Խորհրդային Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական բնակչության թվաքանակն աճում էր, հայկական բնակչության թվաքանակը՝ նվազում: Արցախցիներին ադրբեջանական կենցաղն էր պարտադրվում: Մենք բազմիցս նշել ենք, որ չենք լինի Ադրբեջանի կազմում: Ով էլ, ինչ էլ ընդունի, մենք Ադրբեջանի կազմում չենք լինի»,- ասել է նա:
Օմբուդսմենն ընդգծել է, որ Արցախի ժողովուրդը չի ընդունի նման փաստաթուղթը, եթե այն իրականություն դառնա:
«Չի ընդունի: Եթե կյանքից կտրված որոշում ընդունվի, չեն կարող պարտադրել»,- հավելել է Օմբուդսմենը:
Ստեփանյանը նկատել է, որ հանդիպումների արդյունքներով նրա մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ներմուծմամբ առաջ է քաշվում Ադրբեջանի կազմում լինելու տարբերակը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 14:14
Организация "Международная христианская солидарность" (Christian Solidarity International, CSI) присоединилась к другим защитникам религиозных свобод, призвав правительство Армении прекратить гонения на Армянскую церковь. В заявлении организации и отдельные лица выражают "серьёзную обеспокоенность в связи с активизацией кампании правительства Армении против Армянской Апостольской церкви и её сторонников". Среди подписавших заявление - НПО "Коптская солидарность" и "SOS Chretiens d'Orient".
-
2025-07-18 14:09
Соединенные Штаты поддерживают усилия по содействию миру и стабильности на Южном Кавказе и следят за развитием событий на местах.
-
2025-07-18 14:06
Благотворительный фонд «Ташир» подал иск в Административный суд против мэрии города Ереван.
-
2025-07-18 14:00
Комиссия по регулированию общественных услуг получила жалобу правительства по "Электрическим сетям Армении" и уже рассматривает ее. Об этом сообщили Sputnik Армения в комиссии.